Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Վիվասել-ՄՏՍ. Լեզու սովորելը երբե՛ք այսքան հեշտ ու հաճելի չի եղել. օտար լեզվի դասընթաց՝ «E-Teacher» հավելվածով

ԲԻԶՆԵՍ 24
Пресс-секретарь:
ԲԻԶՆԵՍ 24
20:36, Понедельник, 18 Ноября, 2019 года
Վիվասել-ՄՏՍ. Լեզու սովորելը երբե՛ք այսքան հեշտ ու հաճելի չի եղել. օտար լեզվի դասընթաց՝ «E-Teacher» հավելվածով

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է օտար լեզուներ սովորելու ինտերակտիվ ու հարմարավետ գործիք՝ «E-Teacher» բջջային հավելվածը: «E-Teacher» -ը լեզուների ուսուցման հավելված է (դեռևս միայն անգլերեն), որը հնարավորություն է ընձեռում հարստացնելու բառապաշարը՝ ներառյալ խաղի միջոցով, թարգմանելու բառեր ու բառակապակցություններ, ինչպես նաև ստուգելու յուրացված գիտելիքը՝ մրցելով հավելվածի այլ օգտագործողների հետ: Հավելվածի օգնությամբ ցանկացած հարմար պահի հնարավոր է թարգմանել բառեր և բառակապակցություններ՝ հայերենից կամ ռուսերենից՝ անգլերեն և հակառակը: Նոր բառերը կավելացվեն ուսուցման անհատական պլանում:

Հավելվածից օգտվողը կարող է նաև որևէ մեսինջերի միջոցով մրցման հրավեր ուղարկել սոցցանցի որևիցե այլ օգտատիրոջ:

Բջջային հավելվածի առավելությունը թե՛ ուսուցում, և թե՛ ժամանց ապահովելու հնարավորություն է: «E-Teacher» -ի շնորհիվ օրվա ցանկացած ժամի ազատ ժամանակը դառնում բովանդակալից ու արդյունավետ: Ուսուցումն ինքնին ժամանակատար չէ. բառապաշարը մեծացնելու համար խաղային առաջադրանքների կատարմանն օրական կարելի է տրամադրել ընդամենը 10-20 րոպե:

«E-Teacher» բջջային հավելվածով լեզվի ուսուցման հիմքում անհատական ուսումնական պլանն է: Հավելվածը շատ արդյունավետ է՝ հիմնական բառապաշար արագ ձևավորելու տեսանկյունից: Համակարգը թույլ է տալիս պատկերացում կազմել, թե որ իրավիճակում է օգտագործվում կոնկրետ բառը, և ավելի արագ մտապահել այն: Հավելվածը նաև հնարավորություն է տալիս անմիջապես թարգմանելու սմարթֆոնի էկրանից որևէ նյութ ընթերցելու ընթացքում հանդիպած անծանոթ բառը` այն մուտքագրելով կամ պատճենելով բրաուզերում:

«E-Teacher» -ը հասանելի է Android-հավելվածի ու միաժամանակ՝ SMS-ծառայության միջոցով: SMS-ծառայությունը հնարավորություն է տալիս օգտվելու ավտոմատ թարգմանչից և բառերը սովորել առաջադրանքների միջոցով: Ծառայությանը բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է 45678 անվճար համարին ուղարկել «1» թիվը պարունակող SMS հաղորդագրություն: Պատասխան SMS-ով բաժանորդին կուղարկվի հավելվածի ներբեռնման համար հղում և ծառայության մասին տեղեկություն: Ծառայությանը բաժանորդագրվել կարելի է նաև անմիջապես հավելվածից. այն հասանելի է «Google Play» -ում:

Բաժանորդագրության գինն օրական ընդամենը 40 դրամ է (ներառյալ՝ ԱԱՀ): Ծառայությունն առաջին անգամ ակտիվացնելիս բաժանորդին տրվում է երկու օր՝ հավելվածը փորձարկելու և դրա հնարավորություններին ծանոթանալու համար: Այդ ընթացքում ծառայությունը հասանելի է առանց սահմանափակումների: Փորձնական շրջանի ավարտից հետո ավտոմատ ակտիվացվում է վճարովի տարբերակը:

«E-Teacher» հավելվածից օգտվելու պայմանների, ինչպես նաև դասընթացի մեթոդի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է այցելել https://www.mts.am/individual-customers/entertainment-and-applications/mobile-applications/andriod/e-teacher

-----------

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001: 2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ» -ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2042 | 0 | 0
Facebook