Դարերի խորքից սկիզբ առած ու հավերժության ձգտող լեզուն օջախի ծուխն է ամբողջ աշխարհով սփռված հայության համար, այն ջերմ օջախի, որ իմաստավորում է կարոտը, ապրեցնում հեռվում: Եվ չնայած այդ սփռվածությանը՝ մեկն է հայի հոգին, նրա ազգային կերպարանքը, նրա մշակույթը: Իսկ հայրենիքը նախևառաջ լեզուն է՝ ինքնարտահայտող ու չփոխակերպվող: