Идет загрузка...
Сегодня:  Среда, 09 Октября, 2024 года

Статьи

Գոնե խոսել մի տվեք

12:11, Пятница, 08 Ноября, 2019 года
Գոնե խոսել մի տվեք
     Որևէ մեկը կարո՞ղ է ժխտել հետսովետական հայ դպրոցական, կրթական համալիրում արդեն երկար տարիներ տիրող քաոսային վիճակը:
     Որևէ մեկը կա՞, որ փաստացի հիացմունքով կխոսի այսօրվա հայ դպրոցի ուսումնական, մեթոդական կատարելության մասին:
     Կա՞, թող բարի լինի ոչ թե պաթետիկ բառակույտերով, այլ փաստերով ապացուցի, որ այս քսան և ավելի տարիներում մենք ունենք կարգին կրթական համակարգ:
     Իսկ այդ ովքե՞ր էին այս տարիներին կանգնած եղել հետսովետական կրթական համակարգի ձևավորման ու ղեկավարման ղեկի մոտ:
     Ովքե՞ր: Այդ ու՞մ մեղքով մենք այսօր ունենք այս ձախողված կրթական համակարգը: Ասեք, նշեք անուն առ անուն եղած բոլոր նախարարներին:
     Ինչու՞ եք զոռով-զոռով խոսել տալիս մարդկանց: Ինչու՞ եք ստիպում, որ մարդ կասկածի ձեր սրտացավությանն ու անկեղծ մտահոգությանը:
     Ու հիմա էլ կանգնել Արայիկ Հարությունյանի հրաժարականն եք պահանջում:
     Պահպանողական մարդ լինելով, ձեզանից առավել ես եմ քննադատում, չեմ համաձայնվում Արայիկ Հարությունյանի բարձրացրած, կատարած մի քանի հարցերի, միջոցառումների հետ: Բայց փոփոխությունների մեծ մասը, ինչը նա է կատարում դպրոցում, ճիշտ է անում:
     Ի՞նչ, այդ դու՞ք եք ինձանից առավել ցավում ու անհանգստանում ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ համար: Ես ձեր շատերի ցավը գիտեմ, թե ինչի համար է, որտեղից է գալիս, ուր է տանում:
    
     Մելանյա Պետրոսյանցի ֆեյսբուքյան էջից
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
10501 | 0 | 0
Facebook