-Նախ՝ ինձ միշտ հետաքրքրել է ռոմանտիկ ժանրը, և քանի որ լավ տիրապետում եմ ֆրանսերենին, այդ լեզվով ծանոթացել եմ այս ժանրի բարձր գրականության գրեթե բոլոր նմուշներին, և իհարկե այդ ռոմանտիկ ոճը ավելի հոգեհարազատ է կնոջը։ Ու թեև ես էլ չեմ խորշել էրոտիկ տեսարաններից, փորձել եմ այն մատուցել գեղեցիկ ձևով։ Այսինքն, որ դու կարդաս ու ապրես նույն զգացմունքները, այլ ոչ թե ինչ-որ անպարկեշտ բաներ պատկերացնես գռեհիկ բառերի միջոցով։ Դա սիրո՝ կնոջ ընկալումն է: Կարծում եմ՝ տղամարդիկ նույնպես պետք է ընթերցեն այդ ժանրի գրքերը, որպեսզի հասկանան կնոջ հոգին, նույնիսկ՝ կնոջը սիրելու ձևը: Սիրավեպն ունի իր սեփական կանոնները: Այս գրքերը կանանց հատկապես գրավում են սիրավեպի համար պարտադիր՝ «անմար սիրո» գաղափարի և «երջանիկ ավարտի» շնորհիվ:
Շարունակությունը կարդացեք այստեղ