Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 18 Ноября, 2019 года

Статьи

ՔՈՉԱՐՅԱ՛Ն, ՔՈ ՓՈԽԱՐԵՆ ՔՈ ՏՂԱՆ, ՔՈ ԸՆՏԱՆԻՔՆ Է ԱՄՈԹԻՑ ՄԵՌՆՈՒՄ․․․

19:35, Среда, 06 Ноября, 2019 года
ՔՈՉԱՐՅԱ՛Ն, ՔՈ ՓՈԽԱՐԵՆ ՔՈ ՏՂԱՆ, ՔՈ ԸՆՏԱՆԻՔՆ Է ԱՄՈԹԻՑ ՄԵՌՆՈՒՄ․․․
     Երեկ դատարանի դահլիճում Քոչը շատ էր «անկեղծացել» ․ասելով․ «ես ամոթից կմեռնեմ որ վկաներից բան խնդրեմ» ...Լսու՞մ եք ժողովուրդ․ամոթից է խոսում մի մարդ, որ մի ամբողջ երկիր է թալանել, ժողովրդին դարձրել թափառական, ամոթից է խոսում մարդասպանը, որ մի անմեղ բարևի համար կարողացավ սառնասրտորեն սպանել տալ ընկերոջը և անպատիժ մնալ, որ կարողացավ մարտի 1-ին ժողովրդի բողոքի ձայնը ճնշելու համար ցուցարարների վրա կրակելու հրաման արձակել և հիմա դատարանի դահլիճում առանց ամոթ անելու սպանվածների 10-ը հարազատների մոտ ամոթից խոսել։
     Երեկ ֆեսբուքյան ընկերներիցս մեկը շատ ճիշտ էր ձևակերպրել․
     «Սրբե՜ր լռե՛ք, ռոբն ա խոսում» ։
     Քոչարյա՛ն, դու ոչ միայն ամոթի զգացում չունեիր ու չունես, այլ՝ խիղճի նշույլ․․․քեզ համար փողն էր աշխարհում ամենակարևորը, իսկ հայ մարդը քեզ համար եղած չեղած մի հաշիվ էր․․․հիմա իհարկե դու ոչ մեկից ոչինչ չես խնդրում, որ ամոթ անես, այլ՝ քո փոխարեն քո տղան է խնդրում, աղաչում, պաղատում․․․ թալանածդ փողերը հանել է ասպարեզ, որ քեզ փրկի, ու քո պատիվը, քո չեղած պատիվը փրկի․․․ դու, եթե ոչ հայ ժողովրդից, քո տղայից պետք է ամոթ անես, որ արժող չարժողի խնդրում, աղաչում է, փողով կաշառում, որ քեզ ազատի․ դու քո տղայից ամաչիր, քո տղայից, քո ընտանիքից․Դու փողով պատիվդ ծախեցիր, մի բան, որ երբեք հնարավոր չէ փողով հետ առնել․․․երբ նախագահի աթոռին էիր, այնքան էիր լկտիացել, հղփացել, քեզ Հայաստանի միակ տղամարդու տեղն էիր դրել, թուրդ աջ ձախ կտրում էր․խեղճ ու կրակ ժողովրդի բերանի մի կտոր հացն էիր թռցնում, Հայաստանի եղած չեղածը ծախեցիր ռուսին, միլիարդներ դիզեցիր սոված Հայաստանում, բայց ինչպես տեսնում ես հեշտ չէր այդ աղքատների հաշվին հարստանալը, վերևն Աստված կա․հիմա քթիցդ է գալիս․․․Դու պետք է ամոթ անես, որ տղադ այսօր այդ նույն մարդկանց, ում թալանես ես, խնդրում, աղաչում է, որ դուրս գան փողոց, քեզ պաշտպան կանգնեն․․․դու ամոթից գետինը պետք է մտնես․դու հիմա ոչ թե առաջին տղամարդն ես Հայաստանի, այլ՝ ամենավերջինից ամենավերջինը չես անգամ․․․ Բայց տղադ ամեն քայլի դիմում է, փորձում է փրկել քեզ ու քո չեղած պատիվը․․․Ես բոլոր դեպքերում խղճում եմ տղայիդ, շատ եմ խղճում, շա՜տ, հավատա․ Նրա համար հեշտ չէ ներքուստ համակերպվել իրողությանը, որ իր հայրը մարդասպան և թալանչի է ու ժողովրդի կողմից ատելի և անտեսված․․․
     ՈՒ՞Ր ՄՆԱՑ ԳՈՌՈԶՈՒԹՅՈՒՆԴ ՔՈՉԱՐՅԱՆ, ԴԱՐՁԱՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻԱԿ ՈՒ ԱՅԴ ՀԱԼՈՎԴ ԷԼ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳ ԵՍ ԻՋԵՑՆՈՒՄ, ՈՐ «ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՑԱԽԸ ՊԵՏՔ Է ԻՐ ՏԵՍԱԿԸ ՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ՞Ց» Այն Արցախի, որ արդեն 2007-ին ծախե՞լ ես «Մադրիդյան սկզբունքներով» և այսօր քեզ Արցախի փրկիչի տե՞ղ ես դրել․․․ Սա՛ ես Քոչարյան, սա՛ է քո մարդկային էությունն․ անգամ փակի տակ, դու Արցախցուն հանում ես Հայաստանցու դեմ․ Վրեժխնդի՞ր ես լինում, չե՞ս համակերպվում, որ Հայաստանցիները թույլ չտվեցին իրենց սպանես, թալանես ու անպատի՞ժ մնաս, թե՞ մտավախություն ունես Արցախը ծախաելու քո ազգադավ քայլը կբացահայտվի և փորձում ես այդպես քողարկվել և քո իջեցրած հրահանգներն իրականացնողներ հետևողներ ես հավաքագրում Արցախում․ հանձինս Բակո Սահակյանի, Վիտալի Բալասանյանի և մի քանիսի, ովքեր պատրաստ են Արցախի և Հայաստանի միջև բաժանարար գծեր անցկացնեն, որ կյանքդ փրկեն․․․Քո ծրագրերը կյանքի կոչելու ճանապարհին Վիտալին կորցրեց իր պատիվն ու հարգանքը ժողովրդի աչքին․․․Նա էլ իր դավաճանական քայլերով հավասարվեց քեզ․ դու անդունդը գլորվող այն մարդն ես, որ հանուն քո փրկության շատերին կուղարկես անդունը․․․
     ՔՈՉԱՐՅԱՆ ԼԱՎ ՀԻՇԻ՛Ր․
     «ՊԱՐՏՔԸ ՏԱԼՈՎ, ՄԵՂՔԸ՝ ԼԱԼՈՎ» ․․․
    
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ
     Գրող -հրապարակախոս
Источник: (օր.Մամուլ․am)
Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
1685 | 0 | 0
Facebook
COMMENT.am