Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Հայրենի՜քը…

14:15, Среда, 06 Ноября, 2019 года
Հայրենի՜քը…
    
    
    

Հայրենի՜քը արյան հո՜սք է՝

խե՜նթ ու խելառ վազվզող,

Հայրենի՜քը սրտի խո՜րքն է-

քեզ անընդհատ տո՜ւն կանչող:


    

Ո՜ւր էլ լինեն զավակներն իր,

որ մի օտա՜ր թփի տակ,

լո՜ւրթ կանչերը հայրենիքի

ետ են կանչում անդադար:


    

Ինչպես մա՜յրն է կանչում որդուն

ձեռքը դրած իր կրծքին,

ինչպես հա՜յրն է լուռ աղերսում

ա՜չքը հառած երկնքին:


    

Փոշի դարձած մեր պապերի՜

աճյուններից վեր ելնո՜ղ -

ջո՜ւրն ուրիշ է հայրենիքի՝

ո՜ւժ ու եռանդ պարգևող:


    

հո՜ղն ուրիշ է, բո՜ւյրն ուրիշ է

հա՜մն ուրիշ է՝ կատարյալ,

ո՜ւժն իր կարծր քարերից է

դառնո՜ւմ խաչքար աննման:

Հայրենիքի ցա՜վը խորն է՝

քո ցավի պես մորմոքո՜ղ,

Հայրենիքը սրտի դո՜ղն է

Երբ որ ցա՜վը չի ունենում ամոքող:


    

Սև՜ չի բախտը հայրենիքի՝

այլ՝ ծիրանի՜ պայծառ գույն,

երբ բառերը ամե՜ն երգի

աղոթքնե՜ր են դառնում լուռ:


    

Արցո՜ւնք չունի հայրենիքը՝

այլ արտասուք միմիա՛յն,

երբ, որ անկոչ խո՜ւլ չարիքը

դո՛ւռն է թակում անպաշտպան:

Հայրենիքով որքա՜ն ապրես,

Որքա՜ն պաշտես դու նրան,

Հավերժական շարժիչի պե՜ս

Կբաբախի քեզ համար:


    

Հայրենի՜քը սրտի խո՜րքն է-

քեզ անընդհատ տո՜ւն կանչող,

Հայրենի՜քը արյան հո՜սք է՝

խե՜նթ ու խելառ վազվզող:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2981 | 0 | 0
Facebook