Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 18 Ноября, 2019 года

Статьи

Առաքյալների խորհրդանշանները

21:18, Вторник, 05 Ноября, 2019 года
Առաքյալների խորհրդանշանները

Վաղքրիստոնեական խորհրդաբանությունն առաքյալներին պատկերել է Աստծո գառին կամ հովվին շրջապատած 12 ոչխարների տեսքով: Առաքելական խորհրդանշանի մյուս տարբերակները եղել են 12 ձկները կամ 12 տերևները: Կիևի սուրբ Սոֆիայի տաճարի 13 գմբերթները նույնպես խորհրդանշել են Քրիստոսին ու առաքյալներին: Առասպելաբանությունն առաքյալների սիմվոլիզմը կապակցել է տարվա 12 ամիսների ու Զոդիակի 12 նշանների հետ:

Բացի առաքյալների ընդհանրական խորհրդանշաններից, գոյություն է ունեցել նաև Քրիստոսի աշակերտներից յուրաքանչյուրի անհատական խորհրդանշանը կամ խորհրդանշանները:
    
     Պետրոս

Կաթոլիկների առավել պատվելի առաքյալը՝ Պետրոսը, համարվում է Հռոմի առաջին պապը: Կաթոլիկները նրա խորհրդանշանն են համարել շրջված խաչը, քանզի նա իրեն խաչել ցանկացողներին ասել էր, թե ինքն արժանի չէ, որ Քրիստոսի նման խաչվի, ու նրան գլխիվար էին խաչել:

Ուղղափառները խաչի այս ձևը հերետիկոսական են համարել, քանի որ շրջված խաչելությունը, նրանց կարծիքով, հակաքրիստոնեական էություն է իր մեջ պարունակում:

Պետրոսի մյուս խորհրդանշանը իրար խաչված երկու խաչերն են, քանի որ Քրիստոսը Պետրոսին է հանձնել Երկնային Թագավորության բանալիները: Քարը ևս համարվել է Պետրոսի խորհրդանիշը, որովհետև «Պետրոս» անունը «քար» է նշանակում: Պետրոսին քարով խորհրդանշել են՝ նաև ընդգծելու հավատի մեջ նրա կարծրությունը, ամրությունը:

Ձկան նշանը ցույց է տվել, որ նա մինչև Քրստոսին հետևելը ձկնորս է եղել: Դրա այլաբանությունն է Պետրոսին տրված՝ «մարդկային հոգիներ որսացող» բնորոշումը:

Պետրոսին խորհրդանշում է նաև աքաղաքը, որովհետև նա, Խորհրդավոր ընթրիքի ժամանակ Հիսուսի կանխագուշակության համաձայն, մինչև աքաղաղի կանչելը երեք անգամ ուրանում է Քրիստոսին: Աքաղաղը եղել է նաև Պետրոսի ապաշխարության խորհրդանիշը:

Սուրը ձեռքին Պետրոսը խորհրդանշում է Գեթսեմանի պարտեզում քահանայապետի ծառայի ականջը կտրելը:

Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
1094 | 0 | 0
Facebook
COMMENT.am