Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Среда, 11 Декабря, 2024 года

Статьи

«Մասիսցի հեծանվորդը զբաղեցրել է առաջին հորիզոնականը»

Naira Karapetyan
Автор:
Naira Karapetyan
10:49, Пятница, 25 Октября, 2019 года
«Մասիսցի հեծանվորդը զբաղեցրել է առաջին հորիզոնականը»
    
«Մասիսցի հեծանվորդը զբաղեցրել է առաջին հորիզոնականը»

    
    
    
Մասիսցի հեծանվորդ Պատվական Սիմոնյանը հուլիսին կայանալիք խճուղային հեծանվավազքի ՀՀ առաջնությանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը.այս մասին զրույցում նշեց մեր հերոսը։ Հայաստանի առաջնությանը մասնակցել են նաև Մասիս քաղաքի Արմեն Նազարյանի անվան մարզադպրոցի սաները.նրանցից երկուսը վերադարձել են հաղթանակներով։

    
    
    
Պատվական Սիմոնյանը տասնչորս տարեկան է։ Ծնվել է Արարատի մարզի Մասիս քաղաքում։ Սովորում է Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ մեկ հիմնական դպրոցում։ Հաճախում է նաև «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» (ՊՈԱԿ):

    
    
Զրույցի ընթացքում ինչպես նշեց Պ. Սիմոնյանի մայրը' տիկին Նարինեն. «Տղաս մանկուց է հետաքրքրվել սպորտով' նամանավանդ հեծանվավազքով։ Ես և ամուսինս միշտ առաջնորդել ենք մեր երեխաներին իրենց ցանկությունների իրականացման հարցում։ Եվ հետևելով նրա ցանկությաը' որոշեցինք մեր որդուն ուղարկել մարզադպրոց։ Արդեն երկու տարի է, ինչ հաճախում է այնտեղ»:

    
    
Զրույցի ընթացքում հեծանվորդ Սիմոնյանը նշեց, որ «դա իր երկրորդ խոշոր հաղթանակն էր, իսկ մինչ այդ «Կայուն էներգիայի օր Մասիսում» խորագրով միջոցառման ժամանակ զբաղեցրել եմ կրկին առաջին հորիզոնականը։ Դրանից հետո զբաղեցրել եմ երկրորդ և երրորդ հորիզոնականները» ։

    
    
Հեծանվորդի ծնողների հետ զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ Պատվականը տան ավագ երեխան է։ Իսկ քույրը' Մարիամը, «տասներկու տարեկան է և հաճախում է խառը պարերի դասերի»:

    
    
Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանը հյուրընկալել էր տարիքային խմբում առաջին հորիզոնականը (միավորներով) զբաղեցրած Պատվական Սիմոնյանին։ Վերջինիս նվերներ հանձնել' Մասիսը պատվով ներկայացնելու համար։ Հեծանվորդ Պ. Սիմոնյանն էլ խոստացել էր, որ օգոստոսին կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի ժամանակ նույնպես փորձելու է լավ ներկայանալ և բարձր պահել քաղաքի պատիվը։

    
    
    
Մեր այն հարցին, թե «ինչպե՞ս հանդես եկար համահայկական յոթերորդ խաղերի ժամանակ» ' Պ. Սիմոնյանը պատասխանեց. «Որևէ հորիզոնական չեմ զբաղեցրել, սակայն դրանից չեմ վհատվել։ Այն, որ ես Արցախում փորձեցի իմ ուժերը և ծանոթացա շատ մարզիկների հետ, ինձ համար արդեն հաղթանակ էր»:

    
    
    
    
    
Источник: MAUL.AM
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3627 | 0 | 0
Facebook