Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

20.000.000 դրամ պետբյուջեից՝ տրանսգենդերի մասին ֆիլմ նկարահանելու համար

20:40, Среда, 13 Ноября, 2019 года
20.000.000 դրամ պետբյուջեից՝ տրանսգենդերի մասին ֆիլմ նկարահանելու համար
     Ինչպես տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթը՝ կառավարությունը պետական բյուջեից 20 միլիոն դրամ է հատկացրել տրանսգենդեր Մելինե Դալուզյանի (արդեն՝ Մել) մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու համար: «Մել» ֆիլմի առանցքային թեման տրանսգենդեր զույգի սիրո պատմությունն է։ Ըստ ռեժիսորի՝ Ֆիլմն ավարտվելու է Մելինեի սեռափոխության վիրահատությամբ: Օդում կախված լուրերի համաձայն՝ այս ֆիլմի ֆինանսավորման հրահանգն իջեցվել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից։ Տվյալ ֆիլմի նկարահանման խնդրանքով նախարարին դիմել է տրանսգենդեր մարմնավաճառ Կարաբինան, որին խնդրանքը նախարարը մեծ սիրով բավարարել է։
    
     Վերը նշված փաստերը ոչ թե սարսափ ֆիլմից պատառիկներ էին, այլ նոր Հայաստանի մասին պատմող իրական փաստեր։ Այո, պետությունը հարկատուների գրպանից 20 միլիոն է հատկացնում այլասերվածության տարածումը պրապագանդելու համար։ Ի դեպ, ընտանիքի, եկեղեցու և ազգային արժեքների մասին պատմող ֆիլմերի նկարահանմանը պետությունը հատկացրել է մոտավորապես 1 միլիոն դրամ, իսկ այ ԼԳԲՏ համայնքի մասին սրտաճմլիկ տեսարաններով ֆիլմ նկարահանելու համար՝ 20 մլն։ Այն, որ գործող իշխանությունն ամեն հնարավոր և անհնար միջոցներով աջակցում է սեռական փոքրամասնություններին, դա վաղուց պարզ էր, բայց այն, որ գործող իշխանությունը երկրում առկա խնդիրներըր լուծելու փոխարեն պետական միջոցները կծառայեցնի այլասերվածություն քարոզելու համար, դա արդեն շոկային է։ Իշխանությունը՝ Փաշինյանի գլախավորությամբ, անցել է ազգային ու ընտանեկան արժեքների վրայով, վտանգի տակ է դրել մեր պետականությունը և հասել մի սահմանագծի, որից այն կողմ անդունդ է։ Ժամանակն է սթափվելու և կանգ առնելու, հակառակ դեպքում, անկումն անխուսափելի է լինելու, իսկ հետևանքները՝ աղետալի։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2954 | 0 | 0
Facebook