Идет загрузка...
Сегодня:  Вторник, 19 Марта, 2024 года

Статьи

Այն մասին, թե քանի ռազմիկ է ունեցել Կիևյան Ռուսիան գրաված մոնղոլական բանակը

17:18, Вторник, 22 Октября, 2019 года
Այն մասին, թե քանի ռազմիկ է ունեցել Կիևյան Ռուսիան գրաված մոնղոլական բանակը

Դարեր շարունակ ռուս հասարակությանը խաբել են, թե Կիևյան Ռուսիա ներխուժած մոնղոլների բանակն անթիվ-անհամար զիվորներ է ունեցել: Բայց արդյո՞ք այդպես է եղել իրականում: Փորձենք պարզել:

Ըստ հին հեղինակների՝ մոնղոլների բանակը 300 – 400 հազար մարդուց է բաղկացած եղել: Բայց այդ թիվը շատ ավելին է, քան 13-րդ դարի Մոնղոլիայում առկա բոլոր տղամարդկանց թիվը (այդ ժամանակ բոլոր մոնղոլների թիվն ընդամենը 700 հազար է կազմել): Որոշ հետազոտողների կարծիքով Կիևյան Ռուսիա ներխուժած մոնղոլական բանակի կազմում ընդամենը 120- 140 հազար մարդ է եղել: Բայց նույնիսկ այս թիվը խիստ չափազանցված են համարում հենց ռուս գիտմականներից շատերը: Բանն այն է, որ մոնղոլական յուրաքանչյուր ռազմիկ առնվազն երեք ձի է ունեցել՝ վարգաձի, գրաստ կամ բեռնաձի և մարտական ձի: Մոնղոլ ռազմիկն աշխատել է մարտական ձիուն չծանրաբեռնել, որպեսզի այն մարտի վճռական պահին ֆիզիկական լավ վիճակում լինի: Արդ՝ փորձեք պատկերացնել, թե հնարավո՞ր էր արդյոք կերակրել մեկ տեղում հավաքված շուրջ կես միլիոն ձի, եթե բանակը բաղկացած լիներ 120 – 140 հազար ռազմիկից:

13-րդ դարում մոնղոլներն ունեցել են մոտավորապես 130 հազար ռազմիկ, որոնք կռվել են երեք ճակատում՝ Չինաստանում, Իրանում և Արևելյան Եվրոպայում: Բնականաբար, 1236 – 1237 թվականներին մոնղոլները դեպի Արևմուտք կարող էին շատ քիչ քանակության զորք ուղարկել: Ռուս նշանավոր հնագետ, պրոֆեսոր Նիկոլայ Վեսելովսկին պարզել է, որ Կիևյան Ռուսիայի վրա հարձակված մոնղոլական բանակի կազմում ամենաշատը մոտավորապես 30 հազար մարդ է եղել: Ինչ խոսք, այդպիսի փոքրաթիվ բանակով Բաթու խանը չէր կարող նվաճել 110 հազար զինվոր ունեցող Ռուսիան: Եվ այս դեպքում պետք է խոսել ո՛չ թե մոնղոլ-թաթարների աննկարագրելի կործանարար արշավանքի, այլ նրանց հեծելազորի կայծակնային ու շատ արդյունավետ արշավների մասին, որոնց նպատակը ոչ թե Կիևյան Ռուսիան նվաճելն է եղել, այլ այդ երկրի հարևան պոլովցիներին հաղթելը:

Ն. Վեսելովսկու եզրակացությունը մոնղոլների թվաքանակի մասին հաստատվում է նաև Բաթու խանի զորքի ու Եվպատիա Կոլովրատի դրուժինայի միջև ճակատամարտի մասին պահպանված տեղեկությամբ: Այն բանից հետո, երբ մոնղոլները հեռանում են իրենց գրաված Ռյազանից ու առաջ են ընթանում, նրանց է հասնում ռյազանցի բոյարներից մեկը՝ Եվպատիա Կոլովրատը՝ իր դրուժինայով: Նա հարձակվում է մոնղոլների հետևազորի վրա ու որոշ ժամանակով կանգնեցնում է նրանց առաջընթացը: Բաթու խանը ստիպված է լինում հակահարված տալ հանդուգն բոյարին: Եթե մոնղոլների բանակում իսկապես հարյուրհազարավոր ռազմիկներ լինեին, ապա Կոլովրատի ու նրա երկու հազար դրուժիննիկների ոչ մի խիզախություն չէր կարող կասեցնել մոնղոլական զորքերի առաջընթացը: Բայց, ինչպես նշել է խորհրդային և ռուս գիտնական, գրող, արևելագետ, աշխարհագետ, ժողովրդագիր ու փիլիսոփա Լև Գումիլյովը (1912 – 1992 թթ.), մոնղոլներն ունեցել են 15 – 20 հազարից ոչ ավելի ռազմիկ, և այդ է պատճառը, որ Կոլովրատի հարձակումը նրանց համար այդքան զգալի է եղել:

Մոնղոլների հետ առնչվող մեկ այլ կեղծիքի մասին, որը հատկապես խորհրդային տարիներին ռուսները թաքցրել են: Խոսքս վերաբերում է Կոզյոլսկ փոքրիկ քաղաքի «հերոսական» պաշտպանությանը: Բայց պաշտոնական պատմագրությունը լռում է այն մասին, թե ինչու մոնղոլները չեն փորձել միանգամից գրավել իրենց համար ռազմավարական որևէ նշանակություն չունեցող այդ բնակավայրը: Իսկ բացատրությունն ավելի քան պարզ է: Կոզյոլսկի համար ճակատամարտից 15 տարի առաջ Չերնոգովի և Կոզյոլսկի իշխան Մստիսլավը, ի թիվս այլ իշխանների, հրամայել էր սպանել մոնղոլ դեսպաններին: Այդպիսի մեղքը մոնղոլները երբեք չեն ներել, ու այդ մեղքի համար իրենց կյանքով են հատուցել մեղավորների հպատակները: 1223 թվականի տեղի ունեցած Կալկայի ճակատամարտում մոնղոլները ջախջախում են Կիևյան Ռուսիայի միացյալ զորքերի: Այդ ճակատամարտում թեև զոհվում է Մստիսլավը, բայց նրա բոլոր հպատակները նրա հետ հավասար պետք է կրեին դեսպանների սպանության սպանության պատասխանատվությունը, քանի որ քաղաքի բնակիչները համաձայնել էին, որ նա լինի իրենց իշխանը: Դա է եղել պատճառը, որ մոնղոլները ձգտել են վրեժ լուծել «չար» քաղաքից: Նրանք յոթ շաբաթ պաշարել են քաղաքը, ապա գրոհով գրավել են այն՝ կոտորելով գրեթե բոլորին:

Ինչպես տեսնում եք, Կիևյան Ռուսիայում միշտ էլ հասարակ մարդիկ են հատուցել իրենց կառավարիչների սխալների համար: Բայց մյուս կողմից էլ, ինչպես ասում են, «ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ նրա կառավարիչներն են»:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4969 | 0 | 0
Facebook