Идет загрузка...
Сегодня:  Вторник, 19 Марта, 2024 года

Статьи

Հայը հոյակապ ազգ է և անպիտան ժողովուրդ, թուրքը՝ ստորին ցեղ է և սքանչելի ժողովուրդ. Հայկ Ասատրյան

16:34, Вторник, 22 Октября, 2019 года
Հայը հոյակապ ազգ է և անպիտան ժողովուրդ, թուրքը՝ ստորին ցեղ է և սքանչելի ժողովուրդ. Հայկ Ասատրյան
     «Հայ ժողովրդի ողբերգությունը նրանում է, որ արև է երգում («Արեգակն արդար»), բայց քնամոլ է («Ի ննջմանէ ծանրության»), իդեալիստ է, բայց դրամատենչ, հայրենասեր է, բայց անձնապաշտ, իմացական է, բայց ոչ կռահող, խելք ունի, բայց ո՛չ երևակայություն, սիրում է գիտությունը, բայց ծուլանում է նրանից օգտվել, գոռոզ է, բայց հարմարվում է նվաստությանը, քաջ է, բայց խորտակումի զգացում չունի, խիստ է, բայց անկարգապահ, երազատես է, բայց ներկային գերի, ուժի պաշտամունք ունի, բայց ոչ հզորության կամք, կենսաբանական զորութենականություն ունի, բայց ոչ կազմակերպական հակում, մշակութային տենչ ունի, բայց ոչ քաղաքական կորով, արդարամիտ է, բայց ոչ ճշմարտասեր, ցեղ է, բայց գերադասում է ժողովրդի բարոյականը:
     Զգացումների շփոթ է հայ ժողովուրդը, շուռ եկած էություն:
     Իսկ թու՞րքը - դա հայ ժողովուրդի հակապատկերն է` կենսաբանական տկարություն և ուժի ծարավ, անհանճար ոգի և քաղաքական կամք, անմաքուր սիրտ և գրավիչ լեզու, բութ միտք և կարգապահական հակում, վախի զգացում և խորտակումի մոլուցք:
     Հայը խորքով է արժեքավոր, թուրքը` մակերեսով, նա էությամբ է բարձր, սա` արտահայտության ձևով: Հայը հոյակապ ցեղ (ազգ - Ա.Ե.) է և անպիտան ժողովուրդ, թուրքը ստորին ցեղ է և սքանչելի ժողովուրդ»:
     --------------------------------------------
     Հատված հայ մեծագույն երկրափիլիսոփա Հայկ Ասատրյանի «Հայկական բարձրավանդակի պայքարը» իմաստասիրական աշխատությունից։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3185 | 0 | 0
Facebook