Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Վերի սրբերը ցածի լրբերից ո՞նց են ոգեղեն

07:30, Понедельник, 14 Октября, 2019 года
Վերի սրբերը ցածի լրբերից ո՞նց են ոգեղեն
     Վերի սրբերը ցածի լրբերից ո՞նց են ոգեղեն,
     Մինոտավրոսին մութ բավիղներում պիտի՞ սքողեն։
    
     Շան կերպարանքով քանիսը դեռ կան շվար ու մոլոր,
     Տափի բորենու տափաստանաձայն կաղկանձին սովոր։
    
     Տասն անգամ հարյուր անառակները ցլի են գալիս,
     Տեսնես, սեպագիր ի՞նչ են խզմզում խճաքարերիս։
    
     Ձեր Տեր ողորմյան երանի տալով բարձրաձայն ասեք․
     Չոր ու ցամաք էր շարադրանքս, դուք նորը կազմեք։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3409 | 0 | 0
Facebook