Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

ԱՆՎԱԴՈՂԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՄԲԱՔԱՆԱԿՆ՝ ԱՐՑԱԽ

22:52, Понедельник, 07 Октября, 2019 года
ԱՆՎԱԴՈՂԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՄԲԱՔԱՆԱԿՆ՝ ԱՐՑԱԽ

Երբ մարդկային ոգին պայքարել գիտի, ցավի միջից՝ ժպտալ, արցուքի միջից ծիծաղել ու հոգեկան և ֆիզիկական ցավին ժպիտով հաղթել՝ ուրեմն նրան ոչնչով չես կոտրի:

Այդպիսին են ապրիլյան պատերազմի մեր կենդանի հերոսներն, ովքեր համախմբվելով ստեղծել են Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միությունը, այդպիսին է նաև ապրիլյան պատերազմի անմահ հերոս, քաջ տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայր Ժորա Աբգարյանն, ով հիմնել է ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ մարտական պատրաստության ակումբը:

Այս անհատներից ամեն ոք յուրովի իր հոգուն զգալով ու կրելով պատերազմյան օրերի դժնդակ խրոնիկան՝ չի կոտրվել, չի ընկճվել ու այսօր փյունիկյան թռչնի նման վեր հառնելով համախմբվել Է յուրայինի, իր նման, նույն ցավն ապրածի հետ, որ բոլորով միահամուռ ջանքերով ամրացնեն սահմանները հայրենի, որ այլևս ոչ մի օտար չկարողանա թափանցել հայկական անառիկ դարբասներից ներս:

Ահա այստեղ է, որ պիտի հիշեմ.


    

Դու սիրո հետ միշտ հաշտ ապրիր,

Բայց տառապանքից խույս մի տա,

Այն մաքրում է հոգին ժանգից

Եվ սրբում է աչքը փոշուց:

Տառապանքից չեն մեռնում, չէ՛,

Այլ ավելի են պնդանում,

Ապաքինված սիրտը հետո

Գալիք ցավը հեշտ է տանում:


    

Այո՛, մեր տղաներն ուժեղ են ու անկոտրում:

Այսօր կրկին անգամ անվադողերի հերթական խմբաքանակն ուղևորվեց դեպի Արցախ՝ մեր տղաների ջանքերով:

Բռա՛վո և որոտընդոստ ծափահարություններ նրանցից յուրաքանչյուրին ու ամեն մեկին, ինչպես նաև այն կամավորներին, ովքեր չզլացան իրենց լուման ունենալու այս հայրենանվեր գործում:

ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ մարտական պատրաստության ակումբի նախագահ Ժորա Աբգարյանը, սեփական ջանքերով, 30 կամազից ավել անվադող է ուղարկել և դեռ ուղարկելու է:

Հպարտությունս, անթաքույց կերպով, հուզմունք առաջացրեց հոգուս խորքում, որ ազգիս հերոսներն ու նվիրյալներն այսքան հզոր են...

Խոնարհումս ձեզ՝ անուն առ անուն, սիրելիներս:


    

7.10.2019


    

ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ մարտական պատրաստության ակումբի իրադարձությունների մեկնաբան՝ ՄաՏիՆա Մարինե Մանուկյան:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4013 | 0 | 0
Facebook