Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Հետազոտողները զարգացնում են արևային վահանակների էներգիան օգտագործելու ավելի արդյունավետ միջոց

Ani
Автор:
Ani
00:58, Понедельник, 30 Сентября, 2019 года
Հետազոտողները զարգացնում են արևային վահանակների էներգիան օգտագործելու ավելի արդյունավետ միջոց


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Վոթերլու համալսարանի հետազոտողները մշակել են արևային վահանակների կողմից ստացած էներգիան ավելի արդյունավետ օգտագործելու միջոց:

Նոր ուսումնասիրության ընթացքում հետազոտողները մշակել են ալգորիթմ, որը մեծացնում է արևային ֆոտովոլտային (PV) համակարգի արդյունավետությունը և նվազեցնում է ներկայումս վերահսկողության բացակայության պատճառով վատնված էներգիան:

«Մենք մշակել ենք ալգորիթմ ՝ առկա արևային վահանակից ստացված էներգիան էլ ավելի շատացնելու համար», -ասում է Վաթերլոյի կիրառական մաթեմատիկայի բ.գ.դ. թեկնածու Միլադ Ֆարսկին:

«Մենք չենք փոխում որևէ սարքավորում կամ պահանջում արևային PV համակարգում լրացուցիչ սխեմաներ: Այն, ինչ մենք մշակում ենք, ավելի լավ մոտեցում է արդեն իսկ գոյություն ունեցող ապարատը վերահսկելու համարսար»:

Նոր ալգորիթմը կարգավորիչներին հնարավորություն է տալիս արևային PV համակարգի առավելագույն հզորության տատանումները ավելի լավ կառավարել, որոնք անցյալում հանգեցրել են վահանակների կողմից ստացած պոտենցիալ էներգիայի վատնմանը:

«Կախված սիմուլյացիաներից, փոքր տնային տնտեսությունները կարող են խնայել տարեկան մինչև 138.9 կՎտ*ժ էներգիա 12 հատ 335Վտ հզորության արևային վահանակներ օգտագործելու դեպքում», – ասել է Ֆարսին, ով ուսումնասիրությունն իրականացրել է Վաթերլոյի կիրառական մաթեմատիկայի բաժնի պրոֆեսոր Ջուն Լյուի հետ: «Խնայողությունները կարող են նշանակալի չթվալ տնային տնտեսության արևային համակարգի համար, բայց դա կարող է էական տարբերություն առաջացնել ավելի լայնածավալ արևային համակարգերում, ինչպիսիք են արևային խոշոր կայանները կամ այնպիսի տարածքները, որտեղ կան էլեկտրական ցանցին միացված հարյուր հազարավոր արևային վահանակներ:

«Օրինակ, Կանադայի ամենամեծ PV էլեկտրակայանը՝ Sarnia Photovoltaic-ը, եթե կիրառի այս տեխնիկան, ապա խնայողությունները կարող են կազմել տարեկան 960, 000 կՎտժ*ժ, ինչը բավարար է հարյուրավոր տնային տնտեսություններին էլենկրաէներգիայով ապահովելու համար»:

Միլադը նաև նշեց, որ խնայողությունները կարող են ավելի էական լինել շրջակա միջավայրի արագ փոփոխվող պայմաններում, ինչպիսին են Կանադայի եղանակային պայմանները, կամ երբ հաշվի են առնվում անցանկալի հետևանքների պատճառով փոխարկիչների մեջ էլեկտրական էներգիայի կորուստը, որոնք դիտարկվել են այլ սովորական կառավարման մեթոդներում:

Источник: Solaron
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3395 | 0 | 0
Facebook