Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Վարպետ Մուշեղը. Ֆոտոռեպորտաժ Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանից

22:12, Среда, 25 Сентября, 2019 года
Վարպետ Մուշեղը. Ֆոտոռեպորտաժ Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանից
     Աբովյանի ավտոտեխսպասարկման կայանում աշխույժ եռուզեռ է: Հաճելի եռուզեռ: Արտադրական ուսուցման պրակտիկա է:
     Հեռվից լսվում է վարպետ Մուշեղի ձայնը.
     -Ավտոմեքենան լուրջ տրանսպորտային միջոց է: Նրա խնամքն ու նորոգելը շատ կարևոր է ավտոմեքենայի հետագա անխափան շահագործման համար, - ասում է հմուտ ավտոփականագործը:
     Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի տրանսպորտային միջոցների շահագործման և նորոգման խմբի 1-ին կուրսի ուսանողները ուշի-ուշով լսում են իրենց խմբի վարպետ դաստիարակ Մուշեղ Ավոյանին, հետևում նրա ձեռքի շարժումներին:
     Խմբի ուսանողներ Արման Ասոյանը, Հենրիկ Հարությունյանը և ուրիշներ, չնայած կարճ ժամանակամիջոցին, արդեն սիրում ու հարգում են իրենց վարպետին:
     -Ես սիրով ու մեծ բավականությամբ եմ սովորեցնում իմ խմբի ուսանողներին, գիտեմ, որ իմ գիտելիքներն ու փորձը կոգնեն նրանց հետագայում դառնալու հմուտ ավտոփականագործներ: 15- տարի է աշխատում եմ Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանում: ՈՒսումնարանի տնօրեն Մամիկոն Շահբազյանը հետևողականորեն լուրջ ուշադրություն է դարձնում մասնագիտական ուսուցման պրակտիկաներին, - ասում է վարպետ Մուշեղը:
     Քանի քանի ուսանող են աշակերտել վարպետ Մուշեղին:
     Նրանցից շատ-շատերը այժմ հաջողությամբ աշխատում են Հանրապետության տարբեր ավտոտեխսպասարկման կայաններում, դարձել են իրենց մասնագիտության հմուտ վարպետներ:
     Բոլորն էլ ցանկանում են նմանվել վարպետ Մուշեղին, ընդօրինակել նրան և իրենց աշխատանքը կատարել այնպետ, որ գոհ մնան բոլոր վարորդները:
     Իսկ վարպետ Մուշեղից շատ բան կարելի է սովորել, որովհետև իրենց վարպետը իր մասնագիտության հմուտ գիտակ է:
     Մի պահ Մուշեղի դեմքին մի փոքրիկ հուզմունք եմ նկատում:
     Տարիները նրան տարել էին հեռու- հեռու:
     Տարիների հիշողությունը, ասես, խաչվում է նրա ականջներում:
     Ակամայից տեղափոխվում է 56 տարիներ առաջ:
     -7 տարեկան էի երբ հայրս ձեռքիցս բռնած տարավ Սիրիայի Ղամշլիի քաղաքի լավագույն ավտոփականագործի մոտ: ՈՒ սովորեցի անմնացորդ, սովորեցի հասկանալով, որ լավ փեշակ եմ ձեռք բերում, դառնալու եմ լավ մասնագետ, - հիշում է վարպետ Մուշեղը և նայելով ուսանողներին ընկնում է հիշողությունների գիրկը:
     Սիրում է իր մասնագիտությունը: Հմուտ մասնագետը 3- անգամ վերապատրաստվել է ՌԴ Տոլյատի քաղաքի ՙԼադա՚ գործարանում:
     Բարի երթ քեզ, վարպետ Մուշեղ:
     Ցանկանք նորանոր հաջողություններ:
    
    
     Նորիկ Քեշիշյան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4024 | 0 | 0
Facebook