Идет загрузка...
Сегодня:  Вторник, 19 Марта, 2024 года

Статьи

ԵՍ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԵՄ ՈՉ ԹԵ ՆԻԿՈԼԻՆ, ԱՅԼ ՎԵՐԵՎԻՑ ԵԿՈՂ ԱԶԴԱԿՆԵՐԻՆ

18:21, Пятница, 20 Сентября, 2019 года
ԵՍ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԵՄ ՈՉ ԹԵ ՆԻԿՈԼԻՆ, ԱՅԼ ՎԵՐԵՎԻՑ ԵԿՈՂ ԱԶԴԱԿՆԵՐԻՆ

Սույն մտքի հեղինակը ՇՄ գործող մարզպետ Տիգրան Պետրոսյանն է, իսկ վարչապետն էլ խեղճից դժգոհում է, թե կադրային հարցերում թույլ ես... Թույլ չլինի, ի՞նչ անի: Կապը космос-ի հետ հաճախ չէ, որ ստացվում է: Օրինակ՝ космос-ը լռում էր, բայց հանուն իր գործարքների հավատարիմ ընկերոջ՝ Կարեն Բադիշյանի, գերագույն ճիգերի գնով ազատվեց գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական բաժնի պետ Գեղամ Բաղդասարյանից:

Գեղամ Բաղդասարյան մի ասա, մի պատուհաս ասա:

Ասում ես.- Բարև Գեղամ ջան.

Պատասխանում է.- Կարևորը օրենքն է, ընկեր ջան:

Էդ օրենքի տառակերի հետ խեղճ մարզպետը ո՞նց աշխատի: Հենց փորձում է բարձրագույն разум-ի հետ կապի մեջ մտնել, Գեղամ Բաղդասարյանը հայտնվում է անհաղորդ դեմքով ու առանց աչքը թարթելու և ասում . «Օրենքը թույլ չի տա»:
     Է, շատ բան օրենքը թույլ չի տա: Հանկարծ ու գերագույն ուժերը վերևից պահանջեն, որ օրինակ գլխավոր քարտուղար պիտի մնա ոչ թե Կարեն Բադիշյանը, այլ իսլամ պաշտող, գեյ Ահմադը: Պարոն մարզպետը դեմ կգնա՞ տիեզերական ուժերին: Իհարկե չէ:

«Մարզպետ լինելը բարդ բան չէ», - մի առիթով ասել է մեր օրվա հերոսը:

Իհարկե բարդ չէ, օրինակ «Իմ քայլը» ֆորումի ժամանակ ինքը ընդամենը Ամերիա և Ինեկո բանկերից վերցրեց 4 մլն դրամն ու փոխանցեց անհայտ ծագման ролик-ի հեղինակին... Հո մարզպետը ինքը չորոշեց ու տվեց: Հրահանգը «космический разум» -ից էր: Այ էդ космический разум-ը ե՞րբ կասի հավաքվի գնա, կախված է վարչապետ Նիկոլ Փաշինյանից:

Հ.Գ. սույն սարկազմը իրական աղբյուրներից է:

Ծանոթություն. Տիգրան Պետրոսյանի լուսանկարներում հաճախ հանդիպող ձեռքի բութ և ճկույթ մատների կոմպոզիցիան ասիական երկրներում մատնանշում է ՎԵՑ թիվը, իսկ վեցը ու՞մ թիվն է...

Հասմիկ Մելքոնյան Գյումրի

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
11305 | 0 | 0
Facebook