Идет загрузка...
Сегодня:  Вторник, 15 Октября, 2019 года

Статьи

Հայաստանում դեռ քիչ չեն ամնեզիայով չտառապող մարդիկ, ովքեր շատ լավ հիշում են...

14:48, Четверг, 19 Сентября, 2019 года
Հայաստանում դեռ քիչ չեն ամնեզիայով չտառապող մարդիկ, ովքեր շատ լավ հիշում են...
     Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ Կարեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ներկայիս Հայաստանը սովորական բռնապետություն չէ, այլ յուրօրինակ բռնապետություն, որտեղ կան 37 թվի ավանդույթներին բնորոշ ռեպրեսիաները, բայց այդ ամենը, ինչպես և արդարադատությունը՝ ընտրովի է և տեղի է ունենում մեկ մարդու՝ բռնապետի քմահաճույքով՝ հիմնված վերջինիս համակրանքների ու հակակարանքների և անձնական վրեժխնդրության վրա: Հակառակ դեպքում վաղուց արդեն ձերբակալված կլիներ օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը, որովհետև ոչ ոք չի կարող ասել, թե առաջին նախագահը ոչ մի անօրինական բան չի արել, քանի որ ի դժբախտություն բռնապետի՝ Հայաստանում դեռ քիչ չեն ամնեզիայով չտառապող մարդիկ, ովքեր շատ լավ հիշում են, թե ինչեր են արել Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր հանցավոր վարչակազմը, որի վերածնունդն է հանդիսանում այսօրվա իշխանությունը»:
Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
1308 | 0 | 0
Facebook
COMMENT.am