Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

ԵՐԲ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈԳԻՆ ՀԶՈՐ ԼԻՆԵԼՈՒՑ ԱՌԱՎԵԼ ՆՎԱՃՈՂ Է

17:24, Суббота, 14 Сентября, 2019 года
ԵՐԲ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՈԳԻՆ ՀԶՈՐ ԼԻՆԵԼՈՒՑ ԱՌԱՎԵԼ ՆՎԱՃՈՂ Է

Ոչ ոքի համար նորություն չէ, որ խաղաղ երկիրը գալիս է ուժեղ սահմանից, ուժեղ սահմանը պաշտպանում են ոգով հզոր զինվորները, իսկ այդ զինվորների կյանքը պետք է պաշտպանել, որ նրանք կարողանան անկոտրում կերպով ծառայել և պահել հողն իրենց հայրենի:

Ահա այսօր այդ նպատակին է կոչված ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ մարտական պատրաստության ակումբն իր ողջ թիմով նախագահ Ժորա Աբգարյանի գլխավորությամբ, որն իր կողքին ունի նաև կամավորների հզոր ու մեծ բանակ:

Ահա նորից Արցախ ուղևորվեց 11 կամազ անվադող, որոնք կծառայեն 3 զորամասերի դիրքերն ամրացնելու համար:

Ամեն անգամ, երբ Ժորա Աբգարյանը բարձրաձայնում է անվադողերի նոր քանակության մասին՝ հոգիս հարստանում է նրա մոտիվացիոն ուժից, նրա նորամուծ գաղափարներից և իրագործման յուրօրինակ ձիրքից ու զգում եմ, թե ինչպես է նա օր օրի, ամսե ամիս նվաճում հայրենիքն ու երկիրը՝ այն հզոր ու անառիկ դարձնելով:

Բռա՛վո քեզ՝ մեր հզոր երիտասարդ, մեր հայրենիքի թև ու թիկունք, մեր զինվորների հույս ու ապավեն ու մեր սիրելի ընկեր:

Շնորհակալություն այն բոլոր կամավորներին, ովքեր կանգնած են մեր կողքին, մեր ակումբի կողքին և շնորհակալություն նաև այն կազմակերպությանը, որ մեզ տրամադրեց իր կամազները:


    

Հարգանքներով ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ մարտական պատրաստության ակումբի իրադարձությունների մեկնաբան՝ ՄաՏիՆա Մարինե Մանուկյան

14.09.2019

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4301 | 0 | 0
Facebook