Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Այդ թույնը և ատելությունը ձեր դեմ է աշխատում և դուք շուտով դրանում կհամոզվեք. Վահան Բաբայան

14:42, Воскресенье, 08 Сентября, 2019 года
Այդ թույնը և ատելությունը ձեր դեմ է աշխատում և դուք շուտով դրանում կհամոզվեք. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մթի ու ցրտի տարիներին մարզպետ ու դեպուտատ աշխատած և այսօր իրեն քաղաքագետի տեղ դրած մի անհայտ թոշակառու ծանր է տանում նախկին նախագահների Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հաստատուն գոյությունը քաղաքական դաշտում:

Նա հայտարարել է «Ողբերգությունն այն է, որ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը դաստիարակվել են ադրբեջանական միջավայրում»

Սերժ Սարգսյաը և Ռոբերտ Քոչարյանը Արցախ են ազատագրել, պատերազմ են հաղթել և ադրբեջանական միջավայրից ազատագրել Արցախը:

Մեկը հարցնի ինքը ո՞վա, ինքը ի՞նչա արել այդ միջավայրի դեմ կռվի ժամանակ:

Այո ողբերգություն իրոք կա, բայց դա իր նմանների գոյությունն է հայկական միջավայրում և լեռնաշխարհում:

Այդ թույնը և ատելությունը ձեր դեմ է աշխատում և դուք շուտով դրանում կհամոզվեք»:

Источник: Վահան Բաբայան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2673 | 0 | 0
Facebook