Идет загрузка...
Сегодня:  Среда, 18 Сентября, 2019 года

Статьи

ԱՄՆ-ի կոնգրեսականները շնորհավորել են Արցախի անկախության տարեդարձը

Նիդերլանդական Օրագիր
Пресс-секретарь:
Նիդերլանդական Օրագիր
00:38, Воскресенье, 08 Сентября, 2019 года
ԱՄՆ-ի կոնգրեսականները շնորհավորել են Արցախի անկախության տարեդարձը

ԱՄՆ-ի կոնգրեսականները շնորհավորել են Արցախի անկախության տարեդարձը


    
ԱՄՆ-ի կոնգրեսականները շնորհավորել են Արցախի անկախության տարեդարձը
Արցախի անկախության 28-րդ տարեդարձի առթիվ ԱՄՆ-ի հայկական խնդիրներով զբաղվող կոնգրեսականներ
Ֆրենկ Փալոունը, Ադամ Շիֆը, Պիտր Կինգը, Գուս Բիլիրաքիսը, Ջեքի Սփայերը շնորհավորական նամակ են հղել Արցախի նախագահ Բակո Սահակյանին, միառժամանակ հույս հայտնելով, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային գործընթաց:
Նամակի տեքստը թարգմանել և ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐՐԱԳՐԻՆ է ուղարկել ՆԱԻՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ

    
    
    

     Հարգարժան նախագահ Սահակյան
    
    
Գրում ենք Ձեզ հայկական խնդիրներով զբաղվող կոնգրեսական խմբի կողմից շնորհավորելու Ձեզ և Արցախի հանրապետության ժողովրդին՝ անկախության 28-րդ տարեդարձի առթիվ։
     Ձեր ժողովուրդն իր ձայնը բարձրացրեց հանուն ազատության և արժանապատվության, հայտարարելով սուվերեն և անկախ պետություն կառուցելու իր մտադրության մասին տասնամյակներ առաջ։ Հաղթահարելով սովետական ճնշումները և ադրբեջանական ռազմական ագրեսիան՝ հանրապետության ստեղծումը 1991 թվին դարձավ ազատության, ժողովրդավարության և խաղաղության հիմնարար սկզբունքների գրավականը։ Այդ ժամանակից ի վեր մենք տեսել ենք թե ինչպիսի անհավատալի առաջընթաց է ապրել Արցախը մարդու իրավունքների, օրենքի ամրակայման, կառավարական բարեփոխումների թափանցիկության անշեղ աճի առումով։ Արցախը հավատարիմ է մնացել ժողովրդավարական համակարգին, որն արտացոլում է իր քաղաքացիների կամքը՝ անկախ թշնամական վերաբերմունք ցուցաբերող հարևանի շարունակական սպառնալիքների և ոտնձգությունների։ Ակնհայտ է, որ Արցախը ձեռք է բերել իրավունք մասնակցելու Եվրոպական համագործակցության և անվտանգության կազմակերպման Մինսկի խմբի ընթացող բանակցություններին՝ շարունակաբար գործելով իբրև ժողովրդավարության և ազատավարության տարածաշրջանային օրինակելի մոդել։ Հույս ունենք, որ կգտնվի ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծում և գնահատում ենք ձեր աներեր դիրքորոշումը տարածաշրջանի անվտանգության և կայունության հարցում։ Մենք հույս ունենք, որ ձեր երկիրը կրկին մոտ ապագայում կընդգրկվի այս բանակցություններում։
     Կրկին, մենք փոխանցում ենք մեր անկեղծ շնորհավորանքները այս կարևոր առիթով։ Իմացեք, խնդրում ենք, որ մենք մնում ենք Արցախի տնտեսության և ժողովրդավարության զարգացման հավատարիմ ջատագովները և կշարունակենք կոչ անել, որ պաշտոնապես ճանաչվի Արցախի անկախությունը։
Продвижение этого поста

Нравится
1
Не нравится
0
| | |
634 | 0 | 0
Facebook
COMMENT.am