Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Շիրակի մարզպետը իզուր է չքմեղանում

12:41, Понедельник, 09 Сентября, 2019 года
Շիրակի մարզպետը իզուր է չքմեղանում

Պահպանելով անկաշառության ֆորմալ շղարշը ՇՄ մարզպետ Տիգրան Պետրոսյանը ամեն օր իր ընդունարանում խստագույնս հանձնարարում է աշխատակազմին որևէ միջնորդություն, որևէ բարեխոսություն չանել… ոչ թե բացառելու կոռուպցիոն ռիսկը, այլ որ ցանկացած կոռուպցիոն գործարք կատարվի իր «թիմակիցների» ձեռամբ և իր գիտությամբ: Ահավասիկ . այսօր` 06.09.2019թ. Գյումրու թիվ 18 դպրոցում ժամը 14: 00-ին կայանալու է տնօրենի ընտրություն: Ասվածը գուշակություն չէ, այլ գործարքի մասին հայտարարվող տեղեկություն. 7 թեկնածուներից առավելագույն ձայները այսօր կհավաքի Մարալիկի թիվ 2 դպրոցի գործող տնօրեն Ռոզա Գևորգյանը, ով հանդիսանում է ոմն քահանայի իրիցկին, ում գործուղել են աշխատելու Գյումրիում և ով լավագույն հարաբերություններ ունի Շիրակի մարզպետի հետ:
     Ըստ տեղեկությունների` խորհրդի նախագահը Լիլիթ Գորգինյանն է, մարզպետի մերձավորագույն մարդը, ով նաև անցնում է 11 ամսական երեխայի սահմռկեցուցիչ մահվան գործով` որպես երեխաների պաշտպանության բաժնի պետ: Հանձնաժողովի անդամներ են Տիգրան Մինասյանը, ով մարզպետի խորհրդականն է և տնտեսագիտական համալսարանի ժամանակավոր պաշտոնակատար, Տիգրան Պետրոսյանի թիվ 1 մերձավոր Կարեն Պետրոսյանի վարորդը: Ի դեպ, տնտեսագիտականի ժամանակավոր պաշտոնակատարը դեռևս 18 դպրոցի տնօրենի պաշտոնին հավակնող թեկնածուներից մեկի` դպրոցի փոխտնօրենի ամուսնուն ահաբեկել էր` պարտադրելով, որ կինը հրաժարվի հավակնել տնօրենի պաշտոնին: Վերոհիշյալ տիկնոջ ամուսինը մարզպետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Սամվել Գրիգորյանն է:

Լուրը` Հասմիկ Մելքոնյանի

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7823 | 0 | 0
Facebook