Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Հայաստանի շաշկու հավաքականը հաղթանակներ է գրանցում, բայց պետության կողմից մնում է անտեսված

23:55, Четверг, 05 Сентября, 2019 года
Հայաստանի շաշկու հավաքականը հաղթանակներ է գրանցում, բայց պետության կողմից մնում է անտեսված
     Ս.Թ. Օգոստոսի 21-ից սեպտեմբերի 1-ը Բուլղարիայում տեղի ունեցավ 64-շաշկու պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում էին աննախադեպ թվով 6 պատանիներ: Ռաֆայել Օրդյան, Հակոբյան Խաչատուր, Ալանյան Զաքար, Ալանյան Արեգ, Սանթրոսյան Ալեքսանդր, Սանթրոսյան Անդրե կազմով: Գլխավոր մարզիչ՝ Նշան Ալավերդյանի գլխավորությամբ: Մեր պատվիրակները Բուլղարիա էին մեկնել 15 հոգանոց պատվիրակությամբ, պետք է նշել նաև որ, ամբողջ ծախսերը հոգացել էին երեխաների ծնողները, առանց պետական որևէ աջակցության: Ի պատիվ մեր պատանի շաշկիստերի նրանք կարողացան բարձր պահել Հայաստանի պատիվը ապացուցելով, որ ինտելեկտուալ խաղերում մենք ուժեղագույնն ենք: 11ամյա Ռաֆայել Օրդյանը հադես գալով Մ-20 տարքային խմբում (ֆինանսական պատճառներով) դարձավ աշխարհի բրոնզե մեդալկիր, իսկ եթե խաղար իր տարքային խմբում ամենայն հավանականությամբ կդառնար աշխարհի չեմպիոն: Նշենք նաև որ Ռաֆայելը լրացրեց նաև ԻԴՖ վարպետի նորման, այս հաջողությունը աննախադեպ էր Հայաստանի շաշկու պատմության մեջ: Խաչատուր Հակոբյանը գրավեց 4-րդ հորիզոնականը, Անդրե Սանթրոսյանը, 8-ր տեղում էր: Ալանյան Զաքարը 7 միավորով կիսեց 9-13-րդ տեղերը, մյուս խաղացողները ցուցադրեցին միջին արդյունավետություն: Իսկ թիմային մրցույթում դարձյալ թոփ տասնյակում էր, Հայասատնի պատանիների հավաքականը 9-րդ էր աշխարհում: Պետք է նշել նաև որ Հայաստանի պատանիների հավաքականը 4: 2 հաշվով հաղթել է Ադրբեջանի հավաքականին:
     Հայաստանի շաշկու ֆեդերացիան շնորհավորում է մեր պատանիներին ցուցադրած բարձր արդյունքների համար և հուսով է որ այս մեծ հաջողությունը արձագանք կունենա պետական պատկան մարմինների կողմից:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3428 | 0 | 0
Facebook