8000$ արժողությամբ վզնոց հայկական կարմիր գորգի՞ն...
15:06, Четверг, 05 Сентября, 2019 года
![]() Քանի որ մասնակիցն ամենաբարձրահասակն ու սլացիկն էր անհնար էր չնկատել օրվա ՄԵԽԸ՝ ադամանդյա շլացնող վզնոցը, որը պատկանում էր "GRAFF" համաշխարհային բրենդի 2019 թվականի "GRAFF SUNBURST" ժանյակաձև զարդերի նոր հավաքածուին։ Զարդն ամբողջությամբ ադամանդակուռ էր՝ ձևավորված բնական արցունքակերպ London Topaz-ներով։ Զարդը միջազգային շուկայում գնահատվում է բավականին բարձր։ Այո այո փաստորեն Հայաստանի կարմիր գորգի միջոցառումների ժամանակ ևս կարելի է հանդիպել Հոլիվուդյան շքեղության։ Կարելի է մտածել նաև որ զարդը գնված է արտերկրից և որակյալ ադամանդյա նմանակում է՝ կազմելով իրական արժեքի 10-15% (մոտավոր 6 - 8 000$) ։ Կարծում ենք այն կրողն իրականում գիտի զարդի էֆֆեկտը՝ քանի որ ոչ մի այլ աքսեսուար չէր համատեղել դրա հետ։ Նոմինանտը ճանաչվեց «Տարվա Հայուհի» (ԶԼՄ-ների և կոնտենտ վերլուծության և փորձագիտական գնահատման արդյունքում), անվանակարգը՝ «Հասարակական ծրագրեր և միջոցառումներ իրականացնող, բարձր վարկանիշ ունեցող հասարակայնության հետ կապերի տարվա մասնագետ» ։ Նշենք, որ նա նաև "MONA Luxury STUDIO"-ի հիմնադիրն է և ներկա պահին գլխավորում է «Ջրաշխարհի» մարքեթինգի բաժինը։ Դա մեզ պարզ դարձավ նույնպես գեղեցիկ և հետաքրքիր լուքով ներկայացած «Ջրաշխարհի» աշխատանքային ընկերների ակտիվ մասնակցությունից։ Շատ Զարմանալի էր նաև, որ գեղեցկուհին ներկայացել էր առանց որևէ տղամարդու ուղեկցության՝ ի տարբերություն այլ նոմինանտների։ Փաստը և՛ ուրախացնող էր, և՛ տարօրինակ։ Դե ինչ, շնորհավորում ենք և հպարտանում մեր գեղեցկուհիներով, ովքեր գիտեն ֆուրոր անել՝ միաժամանակ մնալով հայեցի, գործունյա և առաքինի։ Անդրադարձը մեր հայուհիներին շարունակվում է։ Հ.Գ. - Լուսանկարները՝ մրցանակակիրների սոցիալական էջերից են։ |
Нравится
1
Не нравится
0
3003 | 0 | 1 | 0