Идет загрузка...
Сегодня:  Пятница, 04 Октября, 2024 года

Статьи

Մի զլացեք

19:52, Среда, 04 Сентября, 2019 года
Մի զլացեք
     Ուզում եմ առերես մանրուք թվացող, բայց ըստ իս բավական կարևոր թեմայի մասին խոսել․․․
     Խոսքս այն բազմաթիվ ճաշակով թե անճաշակ նկարների / наклейки / մասին է, որ ջանադրաբար և անխնա օգտագործում ենք․․․
     ՖԲ-ն կարծես վերածվել է այդ պատկերների տոնավաճառի․․․մի տեսակ մրցույթ է հիշեցնում․․․
     Պոետը տանջվում գրում է՝ ու՞մ համար․․․բնականաբար մեր ՝ ընթերցողի․․․ախր նա ակնկալում է լսել մեր ջերմ խոսքը ՝ թեկուզ երկու բառով․․․իսկ մենք իրար ետևից նկարներ է որ գցում ենք․․․
     Ինչու՞ միայն պոետը․․․բոլորն են ակնկալում մարդկային ջերմ խոսքին․․․այս դառն իրականության մեջ, միայն այդ ջերմ խոսքն է զորու թեթևացնել մարդու հոգին․․․
     Մի զլացեք, հարգելիներս, գրելու ընդամենը երկու ջերմ խոսք․․․իսկ այդ նկարներն էլ օգտագործեք պատեհ․․․
     Ներողություն եմ հայցում, եթե ինչ որ մեկին «նեղացրեցի» ․․․
     ԺՊԻՏ և ՋԵՐՄ խոսք՝ ահա այն ամենը, ինչ պետք է ՄԱՐԴՈՒՆ․․․
    
     Հ․Գ․- նոր ինձ հուշեցին, որ թող ոչ-ոք պարտադրված չզգա․․․ամեն ինչ անկեղծ ցանկությամբ պիտի լինի․․․
    
     Թամարա Խոյեցյան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
9558 | 0 | 0
Facebook