Идет загрузка...
Сегодня:  Вторник, 23 Апреля, 2024 года

Статьи

Արցախի անկախության տոնին` ոչ մի խոսք ազատամարտի, պատերազմում տարած մեր փառահեղ հաղթանակի մասին

00:57, Среда, 04 Сентября, 2019 года
Արցախի անկախության տոնին` ոչ մի խոսք ազատամարտի, պատերազմում տարած մեր փառահեղ հաղթանակի մասին
     Գևորգ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Թորոսյան Արսենի այսօրվա հայտարարությունը, Փաշինյան Նիկոլի երեկվա «Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է» հայտարարության տրամաբանական շարունակությունն է։ Արցախի անկախության տոնին` ոչ մի խոսք ազատամարտի, պատերազմում տարած մեր փառահեղ հաղթանակի մասին. Փաշինյանը իր ապազգային թիմով հանդերձ, այլևս չի կարողանում զսպել իր գենետիկ ատելությունը ազգայինի, Արցախյան ազատամարտի և պատերազմում հաղթած հայի տեսակի նկատմամբ, իսկ թե որտեղից է գալիս այդ մաղձը, հոգեբանների գործն է և ինձ բացարձակ չի հետաքրքրում։ Սա չէ խնդրո թեման, այլ այն, որ նման հայտարարությամբ առաջ է քաշվում «Արցախի ժողովուրդը պարզապես որոշեց անկախանալ ադրբեջանից, վերջինս էլ դեմ չեղավ թեզը» ։ Սա ամենասարսափելին է, որ կարող էր պատահել մեր պետականության, մեր ազգի հետ։ Երկրի առաջին դեմքն է մի մարդ, ով գիտակցաբար թե անգիտակից, ժամանակը ցույց կտա, նման մեյսիջ է հղում աշխարհին` հարվածելով Արցախի և Հայաստանի անվտանգությանը, Արցախի հարցի լուծման դիվանագիտական ճակատին» ։
Источник: Գևորգ Գևորգյան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4443 | 0 | 0
Facebook