Идет загрузка...
Сегодня:  Вторник, 19 Марта, 2024 года

Статьи

Օր - Գիշեր

09:27, Вторник, 03 Сентября, 2019 года
Օր - Գիշեր
    
    
    

Չե՛ն հարբում

օղո՜ւց,

բարկօղո՜ւց,

գինո՜ւց,

Հարբում են առա՛նց ծամելու

Օրը կուլ տալուց:


    

Ու Օրը կարծես իր մահկանացուն

Գտնում է քո՛ մեջ՝

Մնում քո՛ ներսում,

Դառնում ես անցած օրերի

Մի գերեզմանատուն-

Ինչպես որ հարկն է՝

Անխնա՜մ, խնամվա՜ծ տապանաքարերով,

Թա՜րմ կամ չորացա՜ծ ծաղիկներով

Անձրևաջրերով լցված խնկամանններո՜վ,

Սրբատա՜շ խաչքարերով,

Հուդայակե՜րպ արձաններով,

Սրբապատկերներով՝ պայծա՜ռ, մաքո՜ւր, ջի՜նջ,

որ խոսո՜ւմ են քեզ հետ, բայց չե՛ն ասում ոչինչ,

Անգործությունից տառապող տերտերո՜վ,

որը չգիտես ինչո՞ւ օրհնում է գիշերվա տառապանքդ,

Տարօրինակ անուն ունեցող պահակով,

որին բոլորը դիմում են որպես Հիշողություն

չնայած վաղուց կորցրել է հիշողությունը…


    

Եվ այս ամենը քո՛ մեջ՝ քո՛ ներսում,

Իսկ դու ուզում ես հարբե՜լ

օղո՜ւց,

բարկօղո՜ւց,

գինո՜ւց…երբ արդե՜ն հարբել ես

առանց ծամելու օրը կուլ տալուց:


    
    

01. IX. 19 Երևան


    
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3496 | 0 | 0
Facebook