Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

ԺԱՄԱՆԱԿԸ

23:51, Четверг, 29 Августа, 2019 года
ԺԱՄԱՆԱԿԸ
    
    
    

Ցավս ու չոռս քեզ, Ժամանա՜կ

Ինչո՞ւ եկար անժամանակ,

Կյանքը առա՜ջ ընկավ ինձնից

Ինձ թողնելով անփառունակ:


    

Փա՜ռքս արևն էր՝

լույսի՜ ինձ հասանելիք մի փո՜քր կտոր

… գիշե՜ր էր,

ստիպված նկարեցի արև՜

ասացի. «Բարև՜, բարի առավոտ»:


    

Գիշերն էլ ասաց. «Բարև՜, հին ընկեր

առանց ինձ դժվա՜ր ես ապրելու,

ջնջի՛ր նկարդ, նկարի՛ր գիշեր

քեզ գիշե՜րն է տրված ապրելու…»


    

Դուրս եկավ իմ կե՜ս տարիքն եմ ապրել՝

ապրել եմ միա՜յն գիշերով,

գիշերո՜վ եմ երկնել զավակներ

թևածե՜լ գիշերվա թևերով:


    

Գիշերո՜վ եմ հասկացել լո՜ւյսը,

գիշերո՜վ հույսին փայփայել,

ասե՜ս, ապրել եմ միմիա՜յն դուրսը

իմ ներսո՜ւմ երբեք չեմ ապրել:


    

Իսկ հիմա ժամանակը մորթելով օրերս

Եկել է, չոքել սնարին,


    

Ժամանակ քեզ Ցավս ու չոռս,

Որ եկար անպատեհ մի պահի;


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3514 | 0 | 0
Facebook