Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

Մե՜նք մեր մտքի ստրուկներ

11:10, Четверг, 15 Августа, 2019 года
Մե՜նք մեր մտքի ստրուկներ

Մե՜նք ենք մեր մտքի ստրուկները

Կյանքի օվկիանում անսահմա՜ն,

Մեզ հետ կատակում են

ալիքները

Մեկ էլ քամիներն անգիտակ…

*

Մեր գտած ա՜փը մեզ չի՛ գոհացնում,

Տրվո՜ւմ ենք տարերքին բնության,

Չե՜նք էլ հասկանում

թե ի՞նչ ենք փնտրում

Կա՜մ էլ կորցնո՜ւմ հավիտյան:


    

Բաժանվում ենք մե՜ր իսկ գտածից,

Մե՜ր իսկ ձեռքերով վանում ենք հեռո՜ւ,

Մենք՝ ամե՜ն մեկս

տարբեր իրարից-

Չգիտես ի՞նչու Նույն բա՜նն ենք փնտրում՝


    

Դա՜ռն անհայտության մի քա՜ղցր պատառ,

Վիճաբանության անելանելի՜ ելք,

Գտա՜ծը կորցնո՛ւմ

փնտրելու համար

Անհայտության մե՜ջ անծանոթ եզերք…

*

Դեղձի հյութի պե՜ս մեր մեջ ծավալված

Անհա՜յտ մի քաղցր տանում է հեռու,

Մենք մեր մտքերի

ստրուկներ դարձա՜ծ

Ազատությա՜ն ենք անընդհատ տենչում


    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3983 | 0 | 0
Facebook