Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 19 Августа, 2019 года

Статьи

Ի՞նչու պարոն Մարությանը չի խոսում այն մասին, թե ինչու իր աշխատավարձը կրկնապատկվեց, և ի՞նչ միջոցների հաշվին է նա պարգևավճարներ ստանում և բաժանում

13:05, Среда, 14 Августа, 2019 года
Ի՞նչու պարոն Մարությանը չի խոսում այն մասին, թե ինչու իր աշխատավարձը կրկնապատկվեց, և ի՞նչ միջոցների հաշվին է նա պարգևավճարներ ստանում և բաժանում
     Արմեն Ամիրջանյանն իր ֆեյսբուքյան էջումբգրում է. «Հայկ Մարության, եղբայր դու փորձ ունես թե՞ ոչ։Բա որ չունես ի՞նչու էս զբաղեցրել այդ պաշտոնը։ Ամոթա գոնե վարչապետին մի խայտառակեք, սաղ բառ առ բառ ծամեց դրեց բերանդ որ կարենաս խոսաս։ Ուրեմն մի հատ փոքրիկ «справрчка» հատուկ Հայկ Մարությանի և մոլորության մեջ գտնվողների համար, մեկ տարի առաջ, երբ այս պարոնը իր նախընտրական տեսահոլովակն էր նկարում՝ հիշեցնեմ, որ հոծ բազմությունը օրեր և շաբաթներ շարունակ կաթվածահար էին անում Երևանի ճանապարհները և խոչընդոտում էին տրանսպորտային միջոցների երթևեկությանը, դրա համար էլ աղբը կուտակվում էր և աղբատար մեքենաները չէին կարողանում աղբը տանել։ Երևանում երբեք նման գարշահոտ և հակասանիտարսկան վիճակ չի եղել, անգամ պատերազմի տարիներին։ Հերթական փուչիկը ևս պայթեց։ Ի՞նչու պարոն Մարությանը չի խոսում այն մասին, թե ինչու իր աշխատավարձը կրկնապատկվեց,
     և ի՞նչ միջոցների հաշվին է նա պարգևավճարներ ստանում և բաժանում իր թիմակիցներին։ Եվ մի՞թե, այդ միջոցներով հնարավոր չէ աղբահանության խնդիրը լուծել, թե ավելի նպատակահարմար է այն ծախսել սեփական կարիքների համար։ Ուղիղ եթերը նայելիս այն տպավորությունն էր, կարծես տնային աշխատանքը չկատարած աշակերտին սիրելի ուսուցիչը փորձում է օգնել որ չխայտառակվի։ Ամոթ, հազար ամոթ քաղաքապետին, որ անգամ իրեն այդ 《աթոռին դրած》 վարչապետի աջակցությունը ստանալով չի կարողանում կատարել իր աշխատանքը բարեխղճորեն, և դեռ խոսում է փորձ չունեցող ընկերությունների մասին» ։
Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
700 | 0 | 0
Facebook
COMMENT.am