Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Դուք չեք կարող խաբել հիշողություն ունեցող և մտածող մարդկանց. Կարեն Վարդանյան

17:33, Вторник, 13 Августа, 2019 года
Դուք չեք կարող խաբել հիշողություն ունեցող և մտածող մարդկանց. Կարեն Վարդանյան
     Ռեֆորմիստների կուսակցութոյան փոխնախագահ Կարեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Երևանի քաղաքապետի պաշտոնը խիստ ժամանակավորապես զբաղեցնող Հայկ Մարությանը քիչ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերում հայտարարեց, որ Երևանում նախադեպը չունեցած աղբահանության այս խայտառակ վիճակի համար մեղավորը, իհարկե, նախկիններն են, և որ ընտրություններից առաջ աղբահանության վիճակը ավելի վատ էր:
     Ուրեմն արձանագրում եմ, որ Հայկ Մարությանը ստում է, Երևանում երբեք աղբահանության վիճակն այս աստիճանի խայտառակ վատ չի եղել, նախկին քաղաքային իշխանությունների օրոք ամեն ինչ շատ ավելի նորմալ էր: Մենք ամնեզիայով չենք տառապում, մենք ունենք հիշողություն և հիշում ենք, և դուք չեք կարող խաբել հիշողություն ունեցող և մտածող մարդկանց:
     Այս եթերից պարզ դարձավ, որ իշխանությունները չեն պատրաստվում պատասխանատվություն ստանձնել իրենց ապաշնորհության համար, իսկ Նիկոլ Փաշինյանը ամենևին էլ բացասական չի գնահատում իր կուսակցի աշխատանքը, ավելին՝ ուզում է ասել, որ որևէ փոփոխություն իրենք անել չեն պատրաստվում և ապաշնորհ քաղաքային իշխանությունները շարունակելու են վայելել երկրի իշխանությունների հովանավորությունը:
     Սակայն, կարծում եմ, որ բեմադրված այս արարը չի փրկի փրկի Հայկ Մարությանին և աշնանը նա և իր խմբակցությունը մեզ հրաժեշտ կտան: Քաղաքի կառավարումը տապալած և ձախողված խմբակցությունը պետք է հեռանա, մենք և բազում երևանցիներ կպահանջենք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ»:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1967 | 0 | 0
Facebook