Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Նորվեգացի այս երեխան խլվել էր ծնողներից իբր ընտանիքում բռնության ենթարկվելու համար սակայն մի քանի անգամ փախել է ապաստարանից. Հայկ Այվազյան

22:27, Пятница, 09 Августа, 2019 года
Նորվեգացի այս երեխան խլվել էր ծնողներից իբր ընտանիքում բռնության ենթարկվելու համար սակայն մի քանի անգամ փախել է ապաստարանից. Հայկ Այվազյան

Հայկ Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նորվեգացի այս երեխան խլվել էր ծնողներից իբր ընտանիքում բռնության ենթարկվելու համար (հոգեբանական, տնտեսական) ։ Սակայն նա մի քանի անգամ փախել էր ապաստարանից և վերադարձել էր ծնողների մոտ։
     Վերջին անգամ նրան տարան տնից ձեռնաշղթաներով և առանց կոշիկների։

Ստամբուլյան կոնվենցիայի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կրթական ծրագրերում պետք է ընդգրկվեն «կարծրատիպերից զերծ գենդերային դեր» թեմայով ուսումնական նյութեր։

ՀՀ սահմանադրության 36-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին:

Այսինքն, կոնվենցի վավերացումից հետո, եթե ծնողը չուզենա և արգելի, որ իր երեխան հաճախի «կարծրատիպերից զերծ գենդերային դերերի» մասին պատմող դասերին դպրոցում, ապա ծնողը կխախտի ՀՀ սահմանադրության 36-րդ հոդվածով նախատեսված երեխայի կրթության մասին հոգ տանելու իր պարտականությունը։

Իսկ եթե այդ խախտումները կրկնվեն պարբերաբար, ապա ծնողը կարող է ճանաչվել իր երեխայի իրավունքները պարբերաբար խախտող ծնող և ի վերջո զրկվել ծնողական իրավունքներից։

Ահա թե ինչու են ԼԳԲՏ պաշտպան կազմակերպություններն այդքան շահագրգռված ստամբուլյան կոնվենցիայի ընդունմամբ, ահա թե ինչու հենց ԼԳԲՏ պաշտպան կազմակերպություններն են ուզում ընտանիքում բռնության «զոհերի» համար ապաստարաններ կառուցել և հենց իրենց հետ է ակտիվ համագործակցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Նպատակն է նաև ստեղծել մեխանիզմներ երեխաներին ընտանիքներից խլելու և ապաստարաններում պահելու նպատակով, որի համար այդ ապաստարանները մեծ գումարներ կաշխատեն և կկարողանան երեխաներին իրենց պղծությունները քարոզել» ։

Источник: Հակ Այվազյան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1960 | 0 | 0
Facebook