Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Հայերենում այդ երևույթի անունը «գրագողություն» է, իսկ աշխարհի շատ լեզուներում` «պլագիատ» կամ դրա մի փոքր հնչյունափոխված տարբերակները

10:17, Воскресенье, 04 Августа, 2019 года
Հայերենում այդ երևույթի անունը «գրագողություն» է, իսկ աշխարհի շատ լեզուներում` «պլագիատ» կամ դրա մի փոքր հնչյունափոխված տարբերակները

«Պլագիատ» բառը ծագել է լատիներեն այն եզրույթից, որով անվանել են մարդկանց առևանգումը: Ժամանակակից նշանակությանը մոտ նշանակությամբ այն առաջին անգամ գործածել է հռոմեացի բանաստեղծ Վալերիուս Մարցիալիսը: Նրա պատկերացմամբ` «plagiarius» - ն այն անձնավորությունն է, որը գողանում է ուրիշի ստրուկին կամ ստրուկ է դարձնում, ստրկության է վաճառում ազատ մարդուն կամ որպես ստրուկ է գնում ազատ մարդու երեխային: Հռոմեական իրավունքն այդ հանցագործության համար գանահարմամբ է պատժել (ad plagas): Բայց Մարցիալիսը իր թիվ 32 երգիծական կարճ բանաստեղծությունում այդ բառով այլաբանորեն մատնանշում է մեկ այլ բանաստեղծի` մեղադրելով նրան իր հեղինակած բանաստեղծությունները յուրացնելու մեջ: Հետագայում թիվ 53 երգիծական բանաստեղծությունում նա իր գրածը յուրացնողին «գող» (fur) է անվանում: Ահա այդպես Մարցիալիսն այդ հասկացությանը նոր իմաստ է հաղորդում, և այդ նոր իմաստն այն է, որ պլագիատորը ոչ թե պարզապես գողանում է մարդու մարմինը, այլ՝ նրա անհատականությունը, նրա ներաշխարհը: Այստեղից էլ գրագողության մյուս ձևը. Հիշողություններ գրողներն ու վիպասաններն անխոսափելիորեն ներշնչվում են այն մարդկանցով, որոնց հետ նրանց վիճակվել է շփվել և այդ շփումներից «քաղածը» տնօրինել իրենց հայեցողությամբ, ծառայեցնել իրենց մտահղացմանը: Դա գուցեև գրագողություն չէ, բայց դրա նման մի բան է: «Գրական ստեղծագործությունը դա գողություն է», - խոստովանել է «Քամիների հետևից վազողը» ինքնակենսագրական վեպի հեղինակը` աֆղանական ծագմամբ ամերիկացի գրող Հալեդ Հոսեյնին:

Սկզբնապես գրական ստեղծագործության գողությունը «plagium litterarium» կամ «plagiator» («գրագող») անունն է ստացել:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5766 | 0 | 0
Facebook