Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Ստամբուլյան կոնվենցիայի մասին` այն, ինչ չկարողացան անել թուրքերն ու ազերիները, փորձում են անել քաղաքակիրթ ձևով:

01:06, Четверг, 01 Августа, 2019 года
Ստամբուլյան կոնվենցիայի մասին` այն, ինչ չկարողացան անել թուրքերն ու ազերիները, փորձում են անել քաղաքակիրթ ձևով:
    
Սա պատերազմ է, մենք այս փաստն ընդունում ենք և պատերազմին համապատասխան պատասխան ենք տալու: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը՝ խոսելով Ստամբուլյան կոնվենցիայի մասին և հավելելով, որ պատերազմում չեզոք կողմ չկա՝ դու կամ քո ժողովրդի կողմից ես, կամ՝ թշնամու, իսկ եթե կան մարդիկ, ովքեր ասում են՝ թող ընդունվի, դեմ են այլասերումներին, սակայն դա միջազգային կոնվենցիա է, նրանք թշնամու կողմից են:

Այվազյանը հայտնեց, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը փորձել է խոչընդոտել Ստամբուլյան կոնվենցիայի վավերցման դեմ իրականացվող ստորագրահավաքը. «Ես չեմ հիշում մի դեպք, որ Կենտրոնի թաղապետը փորձի կանգնեցնել Եհովայի վկաներին: Չգիտես թե ինչու, նա օրենսդրական խախտումներ է տեսնում սեղանիկների մասով, որոնց մոտ ստորագրահավաք է իրականացվում»:

Բանախոսը նշեց, որ այսօր կարմիր գիծ է քաշված կոնվենցիային կողմ և դեմ կողմերի միջև. «Ովքեր դեմ են, նրանք ճնշող մեծամասնությունն են»:

Այվազյանը նաև նշեց, որ կոնվենցիայի վավերացումով բռնության դեմ պայքարում առաջընթաց չի լինի, քանի որ Եվրոպայի շատ երկրներում, որտեղ այն վավերացվել է, բռնությունը ոչ միայն չի նվազել, այլ նաև աճէլ է. «Փորձում են մեզ պարտադրել Եվրոպայի ձախողված փորձը»:

Источник: https://analitik.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3010 | 0 | 0
Facebook