Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Ոչ մեկ չի ուզի գալ մի երկիր, որտեղ անկայուն և հեղափոխական վիճակ է. Կարեն Վարդանյան

17:19, Пятница, 19 Июля, 2019 года
Ոչ մեկ չի ուզի գալ մի երկիր, որտեղ անկայուն և հեղափոխական վիճակ է. Կարեն Վարդանյան
     Ռեֆորմիստներ կուսակցության փոխնախագահ Կարեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նիկոլը երեկ ասել է, թե Տավուշում կարող է զարգանալ տուրիզմը: Ինձ հետաքրքիր է, թե նա ոն՞նց է դա պատկերացնում, որ տուրիստները գան Իջևան ու տեսնեն, թե ոնց են ոստիկանները իր հրամանով բիրտ ուժ կիրառում քաղաքացիների հանդեպ, դաժան ծեծի ենթարկում ու փռում ասֆալտների՞ն:
     Ո՞ր մի տուրիստը դրանից հետո կցանկանա էլի գալ Հայաստան. ոչ մեկ: Ու փաստ է, որ վերջին մի տարում Հայաստան եկող տուրիստների թիվը զգալիորեն նվազել է, որովհետև ոչ մեկ չի ուզի գալ մի երկիր, որտեղ անկայուն և հեղափոխական վիճակ է, ոչ ոք իրեն ապահով չի զգա նման երկրում, որտեղ նույնիսկ քաղաքացին իրեն ապահով չի զգում:
     Որպեսզի Հայաստանում տուրիզմը զարգանալու շանս ունենա, նախ Հայաստանը պետք է մաքրվի հեղափոխություն կոչվող ավերիչ չարիքից, որից հետո էլ դեռ պետք է մտածել ծառայությունների մակարդակը բարձրացնելու մասին, որովհետև խայտառակ ցածր է:
     Ու պետք է նաև քաղաքակրթվենք, որովհետև տուրիստները սիրում են քաղաքակիրթ ու բարեկիրթ մարդկանց հետ շփվել»:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1605 | 0 | 0
Facebook