Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

Գիտե՞ք արդյոք....

10:37, Вторник, 16 Июля, 2019 года
Գիտե՞ք արդյոք....

Իռլանդացի աշխարհահռչակ գրող Ջեյմս Ջոյսը (1882 - 1941) ՝ 20-րդ դարի համաշխարհային գրականության վրա առավել մեծ ազդեցություն գործած հեղինակը, իր տեսողության մասին ասել է. «Իռլանդացուն դավաճանել են իր ամենամեծ քննադատները՝ իր աչքերը»:


    

Ծնունդ առած ու շարունակ խորացող կուրության հարուցած աշխատանքային դժվարությունները գոնե մասամբ հաղթահարելու համար նա միշտ սպիտակ վերարկու է հագել, որի շնորհիվ գրողն համեմատաբար լավ է տեսել:

«Ուլիս» հանճարեղ ստեղծագործության՝ արդեն գրեթե կուրացած հեղինակը ստիպված է եղել միայն գունավոր մատիտներով գրել, որպեսզի կարողանա իր գրածը կարդալ և շտկումներ կատարել: :

Ի դեպ, Ջոյսը համոզված է եղել, թե Իռլանդիային պատուհասած բոլոր չարիքների պատճառը անգլիական տիրապետությունն ու կաթոլիկ եկեղեցին են եղել: Վերջինը, նրա կարծիքով, ավելի վնասակար է եղել իր հայրենիքի համար, քան անգլիական տիրապետությունը, որովհետև ոչ ոք երբևէ չի կասկածել դրա իշխանությանը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3157 | 0 | 0
Facebook