Идет загрузка...
Сегодня:  Вторник, 17 Сентября, 2019 года

Статьи

Ինչի՞ համար են պետք «սրբազան» գրքերը

11:03, Пятница, 12 Июля, 2019 года
Ինչի՞ համար են պետք «սրբազան» գրքերը

Հետո Աստված արարում է բնակելի աշխարհի մնացած բոլոր բաղադրիչները:

Անպատճառ, պետք է հատուկ ընդգծել, որ «Արարիչ» -ը բոլոր լուսատուները (այդ թվում լուսինը, որը, ինչպես գիտեք, սեփական լույսը չունի) երկնքում շարում է արարչագործության չորրորդ օրը, այն բանից հետո, երբ ջրերը հավաքում է ծովերում ու ցամաքի վրա խոտ է աճեցնում ու պտղաբեր ծառ է տնկում: Տեսնես ինչպե՞ս են բուսական աշխարհի այդ ներկայացուցիչներն առանց արեգակի լույսի արմատավորվել ու աճել: Գուցե «Արարիչ» -ը, այսինքն գիրքը կազմողը, դեռ չի՞ իմացել, որ «ֆոտոսինթեզ» երևույթ գոյություն ունի: Բացի այդ, եթե առաջին օրն իսկ արարել էր լույսը, էլ ի՞նչ իմաստ ուներ արգակի ու աստղերի արարումը: Բայց այս վերջին հարցադրումը չպիտի անեի, որովհետև ջերմեռանդ քրիստոնյաները վաղուց ամրագրել են ստանդարտ պատասխանը` «Աստծո գործերն անիմանալի են»:

Հինգերորդ օրն Արարիչը նվիրել է ջրային զեռունների, թռչունների ու մեծ ձկների արարմանը: Պետք է ենթադրել, որ մանր ձկները, մեդուզաները, տարատեսակ կակղամորթները «աստվածային արարչագործության» արգասիքներ չեն: Եթե Աստված չի ստեղծել դրանց, ապա ո՞վ է ստեղծել, կարելի՞ է հարցնել:

Դե դրանք մանրուքներ են, կարևորն այն է, որ «Արարչին» դուր գա. «Եվ Աստված տեսավ, որ բարի է և օրհնեձց նրանց»:

Ամենալարված օրը վեցերորդ օրն է եղել: Ծրագրի համաձայն Աստված ասում է. «Երկիրը շնչավոր կենդանի հանե իր տեսակի պես, անասուններ և սողուններ և երկրի գազաններ իրենց տեսակի պես», իսկ թե առաջիններն ինչով են տարբերվում վերջիններից, անհասկանալի է: Մի խոսքով` արարում է: Եվ դա էլ է նրան դուր գալիս:

Այնուհետև արարում է տղամարդուն և կնոջը` իր նմանությամբ ու պատկերով. «Եվ Աստված օրհնեց նրանց, և Աստված ասաց նրանց. Աճեցեք և շատացեք, և լցրեք երկիրը և տիրեք նրան» (Ծննդոց 1. 28):

Եվ կարծես թե վերջ, որովհետև յոթերորդ օրն «Արարիչ» -ն իր համար օրինական հանգստի օր է սահմանում ու կարծես իր բոլոր գործերից մի կողմ է քաշվում, բայց հանկարծ գլխի է ընկնում, որ իր փառահեղ արարչագործությանը մարդն է պակասում . «մարդը չկար հողը մշակելու համար» (Ծննդոց 2. 5): Սա ի՞նչ է նշանակում: Եհովան սկլերո՞զ ուներ, թե՞ Հին կտակարանի խմբագիրներն են անհաջող կատակում:

Նորից կարդանք այդ ամբողջ հատվածը. Երկիրն արդեն կա, երկինքը կա, դաշտերի խոտն ու թուփը նույնպես կան, իսկ հողը մշակելու համար անհրաժեշտ մարդը չկա: Ի՞նչ անել: Եհովա անունով Արարիչը ստիպված է լինում երկրի փոշուց մարդ շինել ու նրա ռունգերի մեջ կենդանության շունչ փչել: Ահա այսպես ստեղծվում է առաջին մարդը (եբրայերեն` Ադամ): Նրա բնակության վայր է որոշվում տեղանքի արևելյան մասը (Եդեմ), որի պարտեզն Ադամը պետք է խնամեր և պաշտպաներ:

Հետո է ամենագետ Եհովան գլխի ընկնում, որ «լավ չէ, որ մարդը մենակ լինի ու ինքն իրեն ասում է. «նրա նման մի օգնական շինեմ իրեն հարմար» (Ծննդոց 2. 18): Երևում է, առաջին մարդն աշխատել չի սիրել ու չի կարողացել հանձնարարությունները կատարել, թե չէ դրախտում ապրող մարդու ինչի՞ն էր պետք օգնականը:

Եվ այստեղ Ադամը, ինչ խոսք, Աստծո ներշնչմամբ, ասում է. «Սա հիմա ոսկր է իմ ոսկրից և մարմին է իմ մարմնից. Սրան Կին կկոչեն, որովհետև սա մարդուց առնվեց: Սրա համար մարդը կթողնե իր հորը և մորը, և կհարի իր կնոջը» (Ծննդոց 2. 24): Ոմանք այս տողերում ընտանիքի ամրապնդման կոչ են տեսնում, մանավանդ, երբ ասվում է. «և մեկ մարմին կլինեն»: Բայց այստեղ լրիվ հակառակը պետք է տեսնել, այստեղ պետք է տեսնել «բաժանիր, որ տիրես» աստվածային սկզբունքի կիրառումը: Հետաքրքիր է, թե ինչո՞ւ պետք է տղամարդը կնոջը հարի, և ոչ թե հակառակը: Եվ մի՞ թե բնականոն ընտանեկան կյանքով ապրելու համար պետք է ծնողներին լքել: Թեպետ, ինչ եմ ասում, Ադամը և Եվան ինչպե՞ս կարող էին ծնողներ ունենալ, երբ նրանց նոր էին փոշուց կերտել: Աստված ծնողներից բաժանվելը ոչ թե իր ստեղծած Ադամի ու Եվայի համար է մտահղացել, այլ` մեզ համար:

Իսկ այժմ արարչագործության մասին պատումի վերաբերյալ մի քանի եզրահանգում:

1.Ծննդոց գրքի այս երկու գլուխների ընթեցումից հասկանալի է դառնում, որ Եհովան (Աստվածաշնչի նոր հրատարակություններում Եհովան այլևս չկա, կա միայն Աստված) բազմահմուտ վարպետ է, բայց այս տեքստից ամենևին չի հետևում, թե նկարագրվող իրադարձություններն իրականում տեղի են ունեցել: Այդ ամենն ավելի շատ նման է կիսագրագետ հովիվների հայտնությունների կամ տեսիլքների, որոնք մեկը սխալներով գրի է առել կամ էլ արարչագործության մասին մի ինչ-որ առասպել անամոթաբար նենգափոխել է: 2.Աշխարհի արարչագործության այն պատկերը, որ ներկայացված է Ծննդոց գրքում, կարող է հետաքրքրել միայն ու միայն շատ միամիտ կամ շատ անտեղյակ, շատ սահմանափակ մադկանց, որոնք առ այսօր չգիտեն, որ տասնյակ միլիոնավոր տարիներ առաջ երկիրը բնակեցված է եղել մամոնտներով, դինոզավրերով, նեանդերթալցինեով, ձարխոտերով ու տարատեսակ այլ շնչավորներով: Էվոլյուցիայի մասին այս գրքում մեկ բառ անգամ չկա, մինչդեռ դա ապացուցված փաստ է…Մի խոսքով, եթե Ծննդոց գրքի այդ հատվածը գրված է հին ժամանակների հրեա հովիվների համար, ապա ամեն ինչ կարգին է, ասելիք չկա, որովհետև նրանց համար այն պիտի որ իսկական հայտնություն, դարակազմիկ հայտնագործություն լիներ:

3.Բայց և այնպես շատ վիրավորական ու զայրացնող է, որ քրիստոնեական պաշտամունքի սպասավորները Դարվինի էվոլյուցիոն տեսությունը դպրոցներում փոխարինում են այս ծիծաղելի, նույնիսկ երեխայի տրամաբանությամբ հերքվող պատմություններով: Թեպետ Դարվինը չկարողացավ բոլոր հարցերին ճիշտ պատասխանել, բայց նրա տեսությունը շատ մոտ է իրականությանը:

(շարունակելի)

Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
2073 | 0 | 0
Facebook
COMMENT.am