1995թ.-ին ընդունելով ՀՀ Հիմնական օրենքը՝ մենք ԱՅՈ ասացինք քաղաքացիական հասարակության ձևավորմանն ու ժողովրդավարական արժեքներին:
Հենց Սահմանադրությունն է կոչված ապահովելու քաղաքացիների բարեկեցությունն ու պաշտպանելու մարդու հիմնարար իրավունքները:
Սահմանադրությունը, լինելով պետական խորհրդանիշ, անշուշտ, բոլոր ժամանակներում մեծ դերակատարություն է ունեցել մեր պետականության կայացման ու զարգացման գործընթացում:
Սակայն, ինձ համար պետականության խորհրդանիշ է նաև իրավագիտակից Քաղաքացին, որը ցանկանում է կառուցել այնպիսի Պետություն, որտեղ տիրում է օրենքի գերակայություն և իրավահավասարություն:
Ըստ Սամանադրության Հոդված 2-ի՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Հիրավի՛, հենց ժողովուրդն է այն կարևոր առանցքը, որի շուրջ կառուցվում է Պետությունը:
Մարդի՛կ են այն արարող օղակները, որոնք այդքան անհրաժեշտ են այդ Պետությունն ամուր ու անառիկ պահելու համար:
Սահմանադրություն, որով պաշտպանված են Քաղաքացու իրավունքները, Պետություն, որը հոգ է տանում իր Քաղաքացու մասին և իրավագիտակից Քաղաքացի, ով պատրաստ է աջակցել Պետությանը օրենքի գերակայություն հաստատելու հարցում:
Ահա՜ բարեկեցության, սիրո ու համերաշխության իմ բանաձևը:
Եվս մեկ անգամ՝ շնորհավո՜ր ու ամենայն բարիք:
Ռոմանոս Պետրոսյան
ՀՀ Կոտայքի մարզպետ