Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Կոտայքի մարզում ինտենսիվ այգեգործության, ջերմոցային տնտեսության ոլորտում աճ է արձանագրվել

20:24, Среда, 03 Июля, 2019 года
Կոտայքի մարզում ինտենսիվ այգեգործության, ջերմոցային տնտեսության ոլորտում աճ է արձանագրվել

Կոտայքի մարզում ինտենսիվ այգեգործության, ջերմոցային տնտեսության ոլորտը վերջին ժամանակներում զարգացման աճ է արձանագրել:

Ըստ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանի դիտարկումների, այս ոլորտում գրանցված հաջողություններից մեկն այն է, որ բազմաթիվ տնտեսություններ, որոնք երբևէ գյուղատնտեսության ոլորտի հետ որևէ կապ չեն ունեցել, վերջին շրջանում իրենց արտադրությունների կողքին սկսել են զբաղվել գյուղատնտեսությամբ:

«Գյուղատնտեսությունն ամենառիսկային ոլորտն է՝ նկատի ունենալով բնության անակնկալները, բայց այսօր մեր մարզում բազմաթիվ գյուղացիներ արդեն իսկ կաթիլային եղանակով ոռոգվող այգեգործությանն են գնում, ինտենսիվ այգեգործության ոլորտն են զարգացնում, որովհետև ինտենսիվ տեխնոլոգիաների ներդրումը տանում է նրան, որ ռիսկը քչանում է, որովհետև կա կարկտապաշտպան ցանց, կաթիլային ոռոգման համակարգ, նույնիսկ ցրտահարությահ դեպքում կան պայքարի միջոցներ: Դրանք մեխանիզմներ են, գործիքակազմ, որոնցով անհրաժեշտության դեպքում հակազդում են բնության քմահաճույքներին», -ասում է Մհեր Եղիազարյանը:

Այս պահին մարզում կան շուրջ 3150 բազմամյա տնկարկներ, որոնցից 2521-ը բերքատու են, 627-ը՝ ինտենսիվ (35-ը ապահոված է հակակարկրտային ցանցով, 296-ը՝ կաթիլային ոռոգմամբ): Գյուղատնտեսության վարչության պետը նշում է, որ ջերմոցային տնտեսությունների հիմնումն ունի աճի տենդենց: Անցյալ տարի ջերմոցային տնտեսության տարածքներն ավելացել են 12 հա-ով:

Նշենք, որ Կոտայքի մարզպետը համայնքներ կատարած իր այցերի, ինչպես նաև մարզպետարանում խորհրդակցությունների ընթացքում համայնքապետերին մշտապես հորդորում է ստեղծել անհրաժեշտ պայմաններ ու նախադրյալներ ներդրողների համար՝ այդ կոնտեքստում ակտիվ համագործակցելով շահագրգիռ բոլոր կողմերի հետ՝ ի շահ պետության, քաղաքացու ու մարզի տնտեսության:

Տեխնոլոգիական գյուղատնտեսություն, ինտենսիվ այգեգործություն, վերականգնվող էներգետիկա, ադամանդագործություն. նշված ոլորտները դիտարկելով որպես մարզի տնտեսական զարգացման հայեցակարգի կարևորագույն բաղադրիչներ՝ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ այս ուղղությամբ տարվում են ակտիվ աշխատանքներ՝ ներգրավելու նոր ներդրողների, ինչպես նաև ստեղծելու բոլոր նախադրյալները, որպեսզի գործող տնտեսվարողներն ավելացնեն իրենց հզորությունները:
    
     kotayk.mtad.am

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3847 | 0 | 0
Facebook