Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

Աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ երիտասարդները կայցելեն Արցախ

Նիդերլանդական Օրագիր
Пресс-секретарь:
Նիդերլանդական Օրագիր
13:45, Вторник, 25 Июня, 2019 года
Աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ երիտասարդները կայցելեն Արցախ
    
    
Աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 250 հայ երիտասարդ հուլիսի 4-7-ը ուխտավորաբար կայցելի Արցախ` ծանոթանալու հերոսական երկրամասի հոգևոր-ազգային արժեքներին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կազմակերպվող Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» ուխտագնացությանը կմասնակցեն Հայաստանի, Արցախի և Սփյուռքի թեմերի եկեղեցասեր երիտասարդական կառույցների ներկայացուցիչները: Սպասվում է նաև պետական, հասարակական կառույցների ներկայացուցիչների, մշակութային գործիչների մասնակցությունը:
     ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից կազմակերպվող համահայկական երիտասարդական հավաքի նպատակը հայ երիտասարդին ազգային-հոգևոր արժեքներին ծանոթացնելն է, ամրապնդելը կապը Մայր Հայրենիքի և Եկեղեցու հետ:
     Քառօրյա հավաքի ժամանակ մասնակիցներըհնարավորություն կունենան այցելել Հայաստանի և Արցախի տեսարժան վայրեր, կհանդիպեն Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին և ԱՀ նախագահ Բակո Սահակյանին, ինչպես նաև կշփվեն հայրենյաց պաշտպանների հետ և իրենց երախտագիտությունը կհայտնեն մեր քաջարի զինվորներին:
     Հավաքի գործնական մասն այս տարի նոր ձևաչափով է լինելու: Երիտասարդական միությունների ներկայացուցիչները ոլորտի առաջատար փորձագետների հետ կքննարկեն իրենց գաղափարներն ու նախաձեռնությունները` բաժանվելով 7 խմբերի. հոգևոր-ազգային միջոցառումներ, բիզնես-ֆորումային, սպորտային-օլիմպիական, մշակութային, սոցիալական, տեղեկատվական և կրթա-դաստիարակչական: Ծրագրային խմբերի աշխատանքները միտված են երիտասարդների մեջ առաջնորդական կարողությունների զարգացմանը, թեմերի միջև համագործակցության խթանմանը, ՀԵՀԵՄ համաերիտասարդական նոր միջոցառումների նախագծմանը:
    
     Անցյալ, 2018 թվականին Երիտասարդական հավաքն անցկացվեց «Դեպի հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» խորագրի ներքո: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակված Երիտասարդության տարվա շրջանակներում կայացած ուխտագնացությանը մասնակցեց ավելի քան 400 երիտասարդ:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
1890 | 0 | 0
Facebook