Идет загрузка...
Сегодня:  Четверг, 18 Апреля, 2024 года

Статьи

Կոտայքի մարզպետի շնորհավորական ուղերձը բուժաշխատողի օրվա կապակցությամբ

09:37, Пятница, 21 Июня, 2019 года
Կոտայքի մարզպետի շնորհավորական ուղերձը բուժաշխատողի օրվա կապակցությամբ

Սիրելի' բուժաշխատողներ,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը մասնագիտական Ձեր տոնի` բուժաշխատողի օրվա կապակցությամբ։ Սովորաբար այս տոնն առիթ է խոսելու բժշկի և, առհասարակ, բուժաշխատողի առաքելության, նվիրումի ու փրկված կյանքերի մասին։

Մասնագիտական տոնի կապակցությամբ ցանկանում եմ երախտիքի խոսքեր հղել մեր բժիշկներին, բուժքույրերին ու մայրապետներին, առողջապահության կազմակերպիչներին և բոլոր նրանց, ովքեր, հավատարիմ մնալով իրենց առաքելությանը, գիշեր ու ցերեկ մեծ նվիրումով պայքարում են մեր քաղաքացիների կյանքի և ապաքինման համար։

Օրը նաև առիթ է ձեռքբերումներն ամփոփելու և առկա խնդիրներին անդրադառնալու։

Առողջապահական համակարգը քիչ հաջողություններ չի արձանագրել բնակչության առողջության պահպանման, պատշաճ բժշկական օգնության տրամադրման գործում։ Ինչ խոսք, կան նաև դժվարություններ ու չլուծված խնդիրներ։

Այսօր մենք ձեզ հետ միասին ոլորտում լուրջ փոփոխությունների իրականացման սկիզբ ենք դրել։

Տոնական օրը չծանրաբեռնելով` միայն ընդգծեմ, որ սոցիալական ուղղվածություն ունեցող մեր բոլոր բարեփոխումներն իրենց արտացոլումն են գտել կառավարության ծրագրում։ Դրանք մի կողմից միտված են բնակչությանն ավելի որակյալ և հասանելի բժշկական ծառայությունների ապահովմանը, մյուս կողմից` բուժաշխատողի պատվի ու արժանապատվության պաշտպանվածությանը։

Թույլ տվեք Ձեր տոնի կապակցությամբ մեկ անգամ ևս սրտանց շնորհավորել ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում և Սփյուռքում աշխատող մեր հայրենակից գործընկերներին։
     Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել ռազմական բժիշկներին և սահմանամերձ համայնքների մեր բուժաշխատողներին, ովքեր հոգ են տանում հայ զինվորների և սահմանը պահող մեր հայրենակիցների առողջության մասին։

Բոլորիդ մաղթում եմ ամուր առողջություն և անձնական երջանկություն, լավատեսություն և հավատ առ այն, որ համատեղ ջանքերով կկարողանանք երկրի առողջապահական համակարգը դարձնել շատ ավելի լավը:
    
    
     ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2842 | 0 | 0
Facebook