Идет загрузка...
Сегодня:  Среда, 24 Июля, 2019 года

Статьи

Տարակուսանքից և հիացմունքից ապուշ ես կտրում

00:19, Четверг, 20 Июня, 2019 года
Տարակուսանքից և հիացմունքից ապուշ ես կտրում
     Տարակուսանքից և հիացմունքից ապուշ ես կտրում,
     Երբ անելիքդ չես մակաբերում, քեզ ես կորցնում,
     Ապացույցների տարափից հոգնած էլ բան չես հերքում,
     Բերկրանքի նաև ցավի արանքում փուչն ես վերցնում։
     Քանի որ գիտես, էլ չես կռահում քո չիմացածը,
     Աղերսարկու ես, երբ վճիռ չկա դատական կարգով,
     Երբ անկողմնակալ և միակ վկան Տերն է՝ Աստվածը,
     Դու ի՞նչ ես շահում, կամ տանուլ տալիս աղոտ ակնարկով։
     Ես իմ չստացված կյանքն եմ փորսուղի ցամքարին գրում,
     Քանի կոռաբաշ գարնան միջոցին նոր բույն են փորում,
     Մագիլներով են հոգիս ծվատում ՝դրվագ առ դրվագ,
     Եվ իմ մահերգի բառերը գիտեն՝ առանց մի նվագ։
Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
1330 | 0 | 0
Facebook
COMMENT.am