Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Բրուտի գործն էլ մի բան չի

00:19, Четверг, 13 Июня, 2019 года
Բրուտի գործն էլ մի բան չի
    
    

Այս անհուսության ողջ միջակայքի
     Ծայրակետերի վագրենավորն ես,
     Քեզ լլկելու եմ առանց կտտանքի,
     Քամահարանքիս դեռ անսովոր ես։
     Թևանցելով էլ կձգեմ բառեր,
     Առոգանելով մահվանը մոտ եմ,
     Ջրի հայելում սլվլան քարեր,
     Էլ չես համարի թե պարծենկոտ եմ։
     Եվ թե ակամա հաշիվը խառնեմ,
     Նորից կսկսեմ թվարկն Աստծո,
     Իմ ժամանակին նոր մարմին կառնեմ,
     Որ ինձ չպեղես որպես բրածո։
     Նախապատմական անցքերից հեռու
     Ավազի պես է հավերժ հոսելին,
     Հետքերս կորան այսօր և հերու,
     Լինելիքում է ցավն անգոսնելի։
     Իրար հաջորդում, բայց չեն կրկնում
     Ցավին ներգծած բազմանկյունները,
     Քանի պահ գիտես նույն երկվայրկյանում
     Խաչավորում են իմ անկումները։
     Թե որ ամոթից մտել եմ տակառ,
     Վերացական եմ աշխարհն ընկալում,
     Մեկը հեգնեց, թե շատ եմ անպատկառ,
     Տպավորության տուտն եմ երկարում։
     Երկու ծայրերից մեկը միշտ մուտք է,
     Ապա տևում է հիշողությունը,
     Մահին թիկնելը պարզապես շուտ է,
     Սերդ էլ չի հերքում այս աղու թույնը։
     Քեզ լլկելու եմ դրվագ առ դրվագ,
     Ինձ ինչ, թե հիմա միանձնուհի ես,
     Ինձանից կրտսեր քանի սարկավագ
     Գիտեն տաղերիս կույս սրբուհին ես։
     Կոշտը դեմ առավ սիգարիս տապին,
     Անծուխ կրակի էլ ինչն է լավը,
     Պեծին եմ տալիս, հույզերիս թափին
     Թրծում եմ միայն քո անհունց կավը։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2362 | 0 | 0
Facebook