Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 18 Августа, 2019 года

Статьи

Լավագույն արևային վահանակները տան համար

Ani
Автор:
Ani
19:31, Среда, 12 Июня, 2019 года
Լավագույն արևային վահանակները տան համար


    
    
    
    
    
    
    
    
     Եթե Դուք պատրաստվում եք գնել արևային վահանակներ Ձեր տան համար, այս հոդվածը հենց Ձեզ համար է: Արևային վահանակների տեղադրումը թույլ կտա խնայել գումար: Այս ճշմարտության գիտակցումից հետո առաջ է գալիս լավագույն վահանակները գտնելու ցանկություն:

Բացի այն, որ արևային վահանակները պետք է մատակարարեն էներգիա ավելի քան 25 տարի, նրանք պետք է նաև դիմացկուն ու հուսալի լինեն:


    

Լավագույն արևային վահանակները

SolarReviews կայքը ներկայացրել է մասնագետների կարծիքներ արևային վահանակներ արտադրող ընկերությունների մասին: Նրանք համեմատել են տարբեր արևային վահանակների մոդելներ և ներկայացրել են թոփ 5 համաշխարհային բրենդեր, որոնք արտադրում են լավագույն արևային վահանակները: Հիշեցնենք, որ արևային վահանակներ արտադրող ոչ մի ընկերություն չի ազդել մասնագետների անաչառ կարծիքների վրա:

1. Panasonic
     2. LG
     3. CanadianSolar
     4. SunPower
     5. REC Solar

2019-ի 5 լավագույն արևային վահանակները ըստ սպառողների

Ձեզ ենք ներկայացնում 5 լավագույն արևային վահանակները` ըստ արևային վահանակներ օգտագործող անհատների:

1. SunPower
     2. LG Solar
     3. SolarWorld Americas Inc.
     4. Canadian Solar
     5. Silfab

Միաբյուրեղ և բազմաբյուրեղ արևային վահանակներ

Միաբյուրեղ և բազմաբյուրեղ արևային վահանակները արևային բյուրեղների ամենատարածված տեսակներն են:
     Դժվար է ասել, թե որ տեսակի բյուրեղներն են ավելի լավը, քանի որ դա մեծապես կախված է այն հանգամանքից, թե ինչի համար է նախատեսված այն:

Բազմաբյուրեղ արևային վահանակները ավելի շատ են արտադրվում, քան միաբյուրեղ վահանակները:

Հիմնականում բազմաբյուրեղ մոդուլները ավելի քիչ արդյունավետ են, քան միաբյուրեղները, բայց դրանք ավելի խնայող են: Գինն է պատճառը, որ բազմաբյուրեղ վահանակները ավելի հայտնի են աշխարհում, չնայած, որ դրանք ավելի քիչ արդյունավետ են:


    

Բազմաբյուրեղ արևային վահանակներ արտադրող 5 լավագույն ընկերություններ

1. Trina Solar
     2. ReneSola America
     3. REC Solar
     4. Canadian Solar
     5. Jinko Solar

Միաբյուրեղ արևային վահանակներ արտադրող 5 լավագույն ընկերություններ

1. Sunpower X Series
     2. LG Solar
     3. Panasonic HIT panels
     4. Sunpreme
     5. Upsolar

Լավագույն արևային վահանակներ արտադրող ընկերությունը Հայաստանում

Սոլարոն ընկերությունը լավագույն, առաջին ու միակ ընկերությունն է Հայաստանում, որն արտադրում է արևային վահանակներ, որոնց արտադրական հզորությունը հասնում է տարեկան մոտ 10 մեգավատի:

Լավագույն բազմաբյուրեղ արևային վահանակները Հայաստանում

Ձեզ ենք ներկայացնում թոփ 5 լավագույն բազմաբյուրեղ արևային վահանակները:

1. Արևային վահանակ POLY 60 SLN-60 Poly-250
     2. Արևային վահանակ POLY 60 SLN-60 Poly-255
     3. Արևային վահանակ POLY 60 SLN-60 Poly-260
     4. Արևային վահանակ POLY 72 SLN-72 Poly-310
     5. Արևային վահանակ POLY 72 SLN-72 Poly-315

Լավագույն միաբյուրեղ արևային վահանակները Հայաստանում

Ահա Հայաստանի լավագույն միաբյուրեղ արևային վահանակների ցանկը:

1. Արևային վահանակ MONO 60 SLN-60 Mono-260
     2. Արևային վահանակ MONO 60 SLN-60 Mono-265
     3. Արևային վահանակ MONO 60 SLN-60 Mono-270
     4. Արևային վահանակ MONO 60 SLN-60 Mono-275
     5. Արևային վահանակ MONO 60 SLN-60 Mono-280
     6. Արևային վահանակ MONO 60 SLN-60 Mono-285
     7. Արևային վահանակ MONO 72 SLN-72 Mono-325
     8. Արևային վահանակ MONO 72 SLN-72 Mono-330

Գտեք լավագույն արևային վահանակներն Հայաստանում Սոլարոն ընկերությունում – առաջին և միակ արևային վահանակներ արտադրող ընկերությունում:

Источник: Solaron
Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
827 | 0 | 0
Facebook
COMMENT.am