Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Բեյրութի Հայկազյան համալսարանի պատվիրակությունն այցելել է Արցախի պետական համալսարան

14:25, Понедельник, 10 Июня, 2019 года
Բեյրութի Հայկազյան համալսարանի պատվիրակությունն այցելել է Արցախի պետական համալսարան

Այսօր` հունիսի 10-ին, Բեյրութի Հայկազյան համալսարանի «Heritage Club» -ի ուսանողների պատվիրակությունն այցելել է Արցախի պետական համալսարան և հանդիպում ունեցել ԱրՊՀ ուսանողության հետ: Այցի ընթացքում Հայկազյան համալսարանի կողմից 1000 միավոր գիրք է նվիրաբերվել ԱրՊՀ-ին:

Ողջունելով համալսարանականներին` ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը շնորհակալություն է հայտնել Հայկազյան համալսարանին ու պատվիրակությանը համագործակցության համար` նշելով, որ երկու բուհերի համար երկուստեք կարևոր ու անհրաժեշտ են նման շփումները:

Պատվիրակության ղեկավար Ռազմիկ Կապրիելյանը, ով համակարգում է Հայկազյան համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքները, ողջունելով համալսարանականներին, նշել է, որ այցելությունը 2018 թվականի ԱրՊՀ և Բեյրութի Հայկազյան համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում է, որին մեծ սիրով ու խանդավառությամբ են միացել համալսարանի ուսանողները` գրքերի հավաքագրման աշխատանքներին յուրաքանչյուրը բերելով իր նպաստը:

«Արցախը մեծ նշանակություն ունի մեր կյանքում, և լիբանանահայ գաղութը ուղղակի կապված է Արցախի հետ: Արցախը ապրում է ոչ հաճելի մթնոլորտում` պատերազմ և այլն, ուստի լիբանանահայությունը միշտ պատրաստ է նեցուկ լինելու նրան: Այս տարի նախաձեռնությամբ ուզեցինք գալ Արցախ. նպատակը` կամուրջներ հիմնել Ացախի հետ, և այդ նախաձեռնության շրջանակում ճիշտ համարեցինք գրքերի նվիրատվությունը», -ասել է Ռազմիկ Կապրիելյանը:

Հայկազյան համալսարանի «Heritage Club» -ի նախագահ Քրիս Պրուդյանը երկրորդ անգամ է Արցախում և կարևորում է Արցախի ուսանողների հետ շփումն ու գործակցային հարաբերությունների ստեղծումը:

«Այսպիսի շփումները կարևոր են ուսանողների համար` համազգային հարցերի շուրջ տեսակետների ու կարծիքների փոխանակման առումով, քանի որ մենք բոլորս մեկ մշակույթի և մեկ ինքնության տեր ենք: Արցախն ինձ համար սուրբ հող է, և այստեղի հայկականության շնչի կարիքն ունենք իսկապես, որպեսզի ուժեղացած վերադառնանք Լիբանան», -նշել է Քրիս Պրուդյանը:

Հանդիպման ընթացքում երկու համալսարանների ուսանողները քննարկել են ուսումնական գործընթացին, Սփյուռքում հայապահպանության խնդիրներին, Արցախյան հիմնախնդրին, Լիբանանի հայկական համայնքի գործունեությանն առնչվող հարցեր:


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3173 | 0 | 0
Facebook