Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Տաբատի հետաքրքրաշարժ ու հաճախ ապշեցնող պատմությունը

21:41, Суббота, 08 Июня, 2019 года
Տաբատի հետաքրքրաշարժ ու հաճախ ապշեցնող պատմությունը

Մոտ 3 հազար տարի առաջ բարբարոս ազգերը նկարում պատկերվածին նմանվող տաբատ են հագել, իսկ մոտավորապես մ.թ. 4-րդ դարում ինչ որ «սրիկաներ» ասպանդակն են հորինում: Դա գիտատեխնիկական այնպիսի մեծ հեղափոխություն էր, որի շնորհիվ հեծյալները կարող էին և՛ արշավել, և՛ նիզակով խոցել, և՛ թրով հարվածել: Հեծյալն այլևս անպաշտպան թիրախ չէր հետևազորայինի կամ մարտակառքին կանգնած զինվորի համար, այլ դարձել էր ահեղ ուժ, իսկ մարտական ձին՝ բանակի կարևորագույն բաղադրիչը: Ահա այդ ժամանակից սկսած տաբատի հետ հետաքրքիր կերպարանափոխություններ են տեղի ունենում:

Պետք է հիշել, որ այդ ժամանակներում կրթված չինացին կամ հռոմեացին տաբատին նույն կերպ են վերաբերվել, ինչպես դուք կվերաբերվեք արմավենու տերևներից հյուսված շրջազգեստին: Դա ստորակարգ արարածների, թերի մարդկանց, ինչ-որ սկյութների կամ հոների հագուստն էր: Կարգին մարդկանց պատշաճում էր մետաքսյա կտորից մանտիա, ձյունաճերմակ տոգա կրել կամ հպարտորեն քայլել մինչև ծնկները հասնող ռազմական շապիկով:

Այդ իսկ պատճառով դեռ մի 500 տարի տաբատ հագնողները, հատկապես եվրոպացիները, դրանք խնամքով քողարկել են, որպեսզի ամոթանքի չարժանանան: Նրանք տաբատները թաքցրել են տոգաների, քղամիդների, խալաթների տակ: Աշխարհիկ հասարակության մեջ տաբատները լիովին անթույլատրելի են համարվել: Տաբատ չեն հագել թագավորներն ու հատկապես հոգևորականները:

Բայց երբ տղամարդիկ, այնուամենայնիվ, սկսում են բարբարոսական այդ հագուստը կրել, միևնույն է, ձևացնում են, թե դա ոչ թե տաբատ է, այլ գուլպա:

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3711 | 0 | 0
Facebook