Идет загрузка...
Сегодня:  Четверг, 18 Апреля, 2024 года

Статьи

Ջուրը խողովակների միջից դուրս բերելն անհնար է

13:28, Воскресенье, 02 Июня, 2019 года
Ջուրը խողովակների միջից դուրս բերելն անհնար է


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Գյումրու քանդված փողոցներն ավերակների տպավորություն են թողնում: Դրանց մեծ մասի հիմնանորոգումն հետաձգվել է հաջորդ տարի: Անձրևներին ցեխն ու ջուրն այնքան են կուտակվում, որ փողոցներով անցնելն ուղղակի մեծ փորձություն է գյումրեցիների համար:

ՎԶԵԲ-ի փողոցաշինության ծրագրով իրականացվել է նաև բնակչությանը էլեկտրաէներգիայով ապահովելու համար ստորգետնյա մալուխների անցկացում: Դրանք անցկացվեցին խողովակների միջով, որոնք պատրաստված են պլաստմասսայից: Քանդված փողոցների ֆոնի վրա պարզ երևում էր, որ խողովակները, որոնց միջով մալուխներն էին անցնում մեծամասամբ վնասված էին: Գետնի մակերեսին մոտ մալուխների վրա որոշ դեպքերում բացակայում էին խողովակները, կա´մ դրանք ճաքեր ունեին կա´մ էլ լրիվ ջարդված էին, նույնիսկ փշրված:

Ինչպես ինձ հետ զրույցում հավաստիացրեց մալուխների և խողովակների նախագծողը խողովակները նախատեսված են մալուխները պաշտպանելու խոնավությունից և մեխանիկական վնասվածքներից:

Ոլորտի մասնագետներից մեկն ինձ հետ զրույցում պնդեց, որ խողովակները, որոնցով անցնում են մալուխները լրացուցիչ ծախս են և հողածածկից դուրս գալուց հետո էլ չպետք է լինեին վնասված, որպեսզի խողովակների և մալուխների հետագա շահագործման ժամանակ խնդիրներ չառաջանան:

Նշեմ որ շատ տեղերում մալուխներով խողովակները դուրս գալով գետնի մակերես ցցված էին դեպի վերև: Անձրևները, որոնք այս տարի բավական առատ էին ներթափանցեցին խողովակների մեջ, որի պատճառով դրանց մեջ խոնավություն է առաջացել և դրանց հետագա շահագործման ընթացքում այն կմնա խողովակների մեջ:

«Ամենավատն այն է, որ ջուրը, որը ներթափանցել էր խողովակների մեջ դուրս բերելը գործնականում անհնար է: Հետևաբար, արդեն նախադրյալներ են ստեղծվում մալուխների՝ ժամանակից շուտ շարքից դուրս գալու համար: Հնարավոր վթարների դեպքում հիմնանորոգված փողոցները ստիպված են լինելու տեղ-տեղ քանդել, որպեսզի նորոգեն վնասված մալուխները: Կստացվի, որ վթարները վերացնելու համար լրացուցիչ գումարներ են ելքագրվելու համայնքային, առանց այն էլ սուղ բյուջեից:

Մի բան էլ էի նկատել՝ քանդած տեղերից մեկում ջարդված խողովակը փորձել էին սկոտչով ամրացնել», -ասաց զրուցակիցս:

Նկարներ Գյումրու Տիգրան Մեծ փողոցից: Խողովակները, որոնց միջով անցնում են հոսանքի մալուխները մեծամասամբ դարձյալ մեկուսացված չեն այնպես, որ անձրևաջրերը չթափանցեն խողովակների ներսը:

Անահիտ Սիմոնյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3977 | 0 | 0
Facebook