Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Միջնորդ լեզվից կատարված թարգմանության մեկ վնասի մասին, որը դարեր շարունակ երջանիկ մոլորության է մատնել մեր ժողովրդին

18:55, Понедельник, 20 Мая, 2019 года
Միջնորդ լեզվից կատարված թարգմանության մեկ վնասի մասին, որը դարեր շարունակ երջանիկ մոլորության է մատնել մեր ժողովրդին

Փյունիկիայի Տյուրոս քաղաքի գովքն անելիս` Եզեկիել մարգարեն հիշատակում է «Թորգոմա տուն» -ը կամ «տոհմ» -ը. «Թորգոմայի տնից ձիեր և ձիավորներ և ջորիներ էին բերում քեզ մոտ իբրև առևտրի ապրանք» (Եզեկիել ԻԷ, 44):
     Անցյալի շատ մասնագետներ «Թորգոմա տուն» անվան տակ արմենների երկիրն են հասկացել: Եվ դարեր շարունակ անվիճելի համարվող այդ թյուր կարծիքի մեղավորը եղել են Աստվածաշունչն հայերենի թարգմանողները: Հայտնի է, որ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը կատարվել է հունարեն «Յոթանասունից» անվանյալ թարգմանությունից, որտեղ գործ է ածվել «Թորգոմ» անունը: Մինչդեռ եբրայերեն բնագրում ոչ թե «Թորգոմ» է, այլ «Թոգարմա»: Որոշ գիտնականներ ենթադրում են, թե «Թոգարմա» անունը կազմված է «թոգ» և «արմա» բառերից, որոնցից առաջինը նշանակում է «ազգ», «ցեղ», իսկ երկրորդը` «արմա»: «Արմա» -ն, ըստ այդ գիտնականների, «արմեն» անվան արմատն է պարունակում, ուրեմն «Թորգոմա տուն» -ը արմենների ցեղն է, որ կա: Այդ տունը, բացի Փոքր Հայքից, ընդգրկել է Կիլիկիան, Եփրատից արևելք ընկած երկրները, այսինքն` Հայաստանի հարավ-արևմտյան շրջանները:
     Իսկ թուրքերն էլ, իմացեք, այս Թոգորմային իրե'նց նախահայրն են համարում: Նրանք նաև համոզված են, թե Հերոդոտոսի հիշատակած Թարգիտաոսն իրենց նախահայրն է: Դրա մասին հույն պատմիչն հետևյալն է գերել.

«Սկյութների պատմածի համաձայն` բոլոր ժողովուրդներից առավել երիտասարդն իրենց ժողովուրդն է, որն առաջացել է հետևյալ կերպ: Նախապես ամայի այս երկրում առաջին բնակիչը եղել է Թարգիտաոս անունով մի մարդ: Նրանք պատմում են, թե այս Թարգիտաոսի ծնողները եղել են Զևսը և Բորյուսթենես (այժմ՝ Դնեպր) գետի դուստրը. ես, անշուշտ, դրան չեմ հավատում, բայց այդպես են պատմում: Այսպիսի ծագում է ունեցել Թարգիտաոսը, իսկ նա ունեցել է երեք որդի` Լիպոքսաիս, Արպոքսաիս և ամենակրտսերը` Կոլաքսաիս: Սրանց իշխանության ժամանակ (իբր) երկնքից սկյութական երկրի վրա ընկել են ոսկե շինվածքներ` արոր, լուծ, սակոր և գավաթ: Այս իրերն առաջինը տեսնում է ավագ եղբայրը, որը մոտենում է դրանք վերցնելու, բայց մոտենալիս ոսկին սկսում է այրվել: Այնժամն նա հեռանում է, և մոտենում է երկրորդ եղբայրը: Բայց ոսկին դարձյալ սկսում է այրվել: Այսպես (երկու եղբայրները) ստիպված հեռանում են այրվող ոսկուց, իսկ երբ ոսկուն մոտենում է երրորդ` կրտսեր եղբայրը, այն հանգում է և նա վերցնում և տանում է ոսկին: Այդ պատճառով էլ ավագ եղբայրները համաձայնվում են թագավորական ամբողջ իշխանությունը հանձնել ամենակրտսերին»:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3634 | 0 | 0
Facebook