Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Բժշկական և Մանկավարժական համալսարանները վերահավատարմագրվում են

16:29, Понедельник, 20 Мая, 2019 года
Բժշկական և Մանկավարժական համալսարանները վերահավատարմագրվում են

Երևանի Մ Հերացու անվան պետական բժշկական (ԵՊԲՀ) և Խ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական (ՀՊՄՀ) համալսարանները վերահավատարմագրվում են։
    
Մայիսի 20-23-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) փորձագետները այց կիրականացնեն ԵՊԲՀ, իսկ 20-24-ին՝ ՀՊՄՀ։


    

Փորձագետները կգնահատեն բուհերի գործունեությունը Կառավարության կողմից հաստատված 10 չափանիշներով, կդիտարկեն բուհերի առաջընթացը նախորդ հավատարմագրումից ի վեր, ինչպես նաև բարելավման ծրագրերի իրականացումը և առկա արդյունքները։ Այդ նպատակով փորձագիտական խմբերը հանդիպումներ և քննարկումներ կունենան բուհերի հոգաբարձուների խորհրդի, վարչական ղեկավարության, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, որակի ապահովման մասնագետների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, տեղացի ու միջազգային ուսանողների ու շրջանավարտների հետ։ Խումբը կիրականացնի փաստաթղթերի ուսումնասիրություն, ռեսուրսների դիտարկում և դասալսումներ, կդիտարկի ուսանողի գնահատումը, մասնագիտական պրակտիկ կարողությունների ու հմտությունների ձևավորման գործընթացը։
    
    

Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն, որում կմատնանշեն բուհերից յուրաքաչյուրի ուժեղ և թույլ կողմերը, բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցեն։
    
    

ԵՊԲՀ փորձագիտական խմբի ղեկավարն է Հայ-ռուսական համալսարանի դասախոս, դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Մարիամ Մոմջյանը: Փորձագիտական խմբի մյուս անդամներն են Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիայի (WFME) խորհրդական, Ղազախ-ռուսական բժշկական համալսարանի խորհրդատու, բժշկական գիտությունների դոկտոր Ֆարիդա Նուրմանբետովան, Հնդկաստանի Քաղցկեղի բուժման Մաքս ինստիտուտի կլինիկական ղեկավար և գլխավոր խորհրդական, օնկոլոգ-վիրաբույժ Արխիտ Պանդիտը, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Կարեն Թռչունյանը, ՀԱԱՀ ուսանող Իվետա Արզումանյանը: Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ավագ մասնագետ Վարդուհի Գյուլազյանը։
    
    

ՀՊՄՀ-ում արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի ղեկավարն է ԵՊԼՀ Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինե Սողիկյանը: Խմբի մյուս անդամներն են Նիդեռլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպության (NVAO) քաղաքականության հարցերով ավագ խորհրդական, կենսաբանական գիտությունների թեկնածու Փիթեր Քարիսը, ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-վարչության պետի տեղակալ, ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու Գագիկ Քթրյանը, ԵՊՀ Անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Խաչատրյանը, ԵՊՀ ուսանող Սրբուհի Միչիկյանը։ Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի մասնագետ Անի Մկրտչյանը։
    
    

Արտաքին գնահատումից հետո բուհերի հավատարմագրման մասին որոշումը կայացնելու է ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը՝ հիմնվելով փորձագիտական զեկույցի, բուհի ինքնավերլուծության և բարելավման ծրագրի վրա։

Նշենք, որ ԵՊԲՀ-ն և ՀՊՄՀ-ն 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում էին ստացել 2015-ին։

Источник: www.anqa.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3246 | 0 | 0
Facebook