Идет загрузка...
Сегодня:  Среда, 24 Апреля, 2024 года

Статьи

Ցանկացած բուսական յուղ պարունակում է անփոխարինելի չհագեցած ճարպաթթուներ, վիտամիններ, կենսաբանական ակտիվ նյութեր

Miss Fidora
Автор:
Miss Fidora
22:06, Пятница, 07 Июня, 2019 года
Ցանկացած բուսական յուղ պարունակում է անփոխարինելի չհագեցած ճարպաթթուներ, վիտամիններ, կենսաբանական ակտիվ նյութեր
     Չռաֆինացված (չզտված) ցանկացած տեսակի բուսական յուղ իր բաղադրության մեջ պարունակում է անփոխարինելի չհագեցած ճարպաթթուներ, վիտամիններ, կենսաբանական ակտիվ նյութեր, վիտամիններ, օրինակ՝ վիտամին A-ն միայն լուծվում է եւ օրգանիզմի կողմից յուրացվում է ճարպի (յուղի) մեջ: Դրանք կոչվում են ճարպալույծ վիտամիններ: Անփոխարինելի ճարպաթթուները կոչվում են նաեւ վիտամին F, որոնք կարգավորում են մարմնի բջիջների կառուցվածքը, հորմոնների սինթեզը, իմունիտետը: Վիտամին F-ը առաձգական եւ կայուն է պահում արյունատար անոթները, կարգավորում է հարթ մկանների կծկումները, իջեցնում է օրգանիզմի զգայնությունը ուլտրամանուշակագույն եւ ռադիոակտիվ ճառագայթների նկատմամբ:
     Բուսական յուղ կարելի է ստանալ ինչպես արդյունաբերական պայմաններում, այնպես էլ տանը, ցանկացած յուղատու բույսից: Բուսական յուղը ստանալու ժամանակ տվյալ բույսի սերմերը կամ էլ պտուղը մանրացնում են, տաքացնում, ապա ճզմում (մամլում) եւ ենթարկում էքստրակցիայի (քամում են): Բուսական յուղերը տարբերվում են իրենց կազմով, իրենց օգտակարությամբ եւ կիրառվում են տարբեր հիվանդությունների բուժման ժամանակ: Բուսական յուղերում, բացի չհագեցած ճարպաթթուներից, մյուս օգտակար նյութերը բացակայում են: Բուժման նպատակով սովորաբար օգտագործում են չզտված բուսական յուղերը, որոնցից արդյունաբերական պայմաններում հեռացված են միայն մեխանիկական խառնուրդները:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4434 | 0 | 0
Facebook