Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

ՌԴ Առաջին ալիքը չեղարկել է «Ձայնը. երեխաներ» շոուի արդյունքները

10:08, Суббота, 18 Мая, 2019 года
ՌԴ Առաջին ալիքը չեղարկել է «Ձայնը. երեխաներ» շոուի արդյունքները

Ռուսական Առաջին ալիքը որոշել է չեղյալ հայտարարել «Ձայնը. երեխաներ» նախագծի 6-րդ եթերաշրջանի եզրափակչի արդյունքները, որտեղ հաղթանակ էր տարել երգչուհի Ալսուի դուստրը՝ Միկելլան:
     Ինչպես նշում է РБК-ն, այդ մասին ասված է հեռուստաալիքի տարածած հայտարարությունում:

«Ստուգումների միջանկյալ արդյունքները հաստատում են, որ քվեարկության վրա գործադրվել է արտաքին ներգործություն, որն ազդել է շոուի արդյունքների վրա», - իրենց որոշումը բացատրել են հեռուստաալիքի ներկայացուցիչները` նշելով, որ շոուի ստուգումների վերջնական հաշվետվությունը պատրաստ կլինի մինչև մայիսի վերջ:

Ռուսաստանի Առաջին ալիքն իր հայտարարությունում նշել է նաև, որ աուդիտի նպատակն է հաստատել կամ հերքել քվեարկության վրա արհեստական ազդեցության փաստը: Հեռուստաալիքի ներկայացուցիչները նշել են, որ խնդիր չի դրվել մեղադրել որևէ մեկին:

Հեռուստաալիքը որոշել է նաև պատրաստել «Ձայնը. երեխաներ» նախագծի հատուկ թողարկում, որը ուղիղ եթերով կհեռարձակվի մայիսի 24-ին, նկարահանումներին կմասնակցեն եզրափակիչ դուրս եկած բոլոր երեխաները:


    
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
3
Не нравится
0
4685 | 0 | 0
Facebook